FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  14

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ.
1. Ոստիկանության պետ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում.
2. Ոստիկանության պետի տեղակալ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն երեք տարի զբաղեցրել է ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության փոխգնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում.
2.1. Լիազոր մարմնի ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ կարող է նշանակվել այն ծառայողը, որը մինչև նշանակումը առնվազն մեկ տարի զբաղեցրել է առնվազն ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն, իսկ Լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ` մինչև սույն մասով սահմանված ժամկետը լրանալը.
3. Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը մեկ տարի զբաղեցրել են ոստիկանության գլխավոր խմբի այլ պաշտոն կամ երեք տարի` ոստիկանության ավագ խմբի պաշտոն, իսկ Լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ` մինչև սահմանված ժամկետը լրանալը, ինչպես նաև այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը առնվազն ութ տարի զբաղեցրել են միջին խմբի պաշտոն: Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել նաև ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը: Ոստիկանության ավագ խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, մինչև նշանակումը մեկ տարի զբաղեցրել են ոստիկանության ավագ խմբի այլ պաշտոն կամ հինգ տարի` ոստիկանության միջին խմբի պաշտոն: 6. Ոստիկանության միջին խմբի պաշտոններում, բացառությամբ պարեկի, ավագ պարեկի, քրեական ոստիկանի, ավագ քրեական ոստիկանի և հատկապես կարևոր գործերով ավագ քրեական ոստիկանի, համայնքային ոստիկանի, ավագ համայնքային ոստիկանի և հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկանի պաշտոնների, կարող են նշանակվել ոստիկանական միջին մասնագիտական կամ տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձինք հետևյալ առաջնահերթությամբ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  14

1) Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում բարձրագույն կամ ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստացած ծառայողները.
1.1) ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցված ծառայողները.
1.2) այլ պաշտոնից փոխադրվող (այդ թվում՝ առաջխաղացման կարգով) ոստիկանության ծառայողները.
    2) Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վճարովի հիմունքներով բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիները.
2.1) սույն հոդվածի 10-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված անձինք.
    3) տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող և առաջին անգամ ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիները.
6.1. Ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում (բացառությամբ գլխավոր խմբի պաշտոնների և հետաքննության մարմնի լիազորություններ իրականացնող ծառայողների) ոստիկանության ծառայության պաշտոններում կարող են նշանակվել միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում պարեկի արհեստագործական կրթություն ստացած անձինք։ Ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների նշանակումը պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում (բացառությամբ պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում հետաքննության մարմնի լիազորություններ իրականացնող ծառայողների) կատարվում է բացառապես Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո.
6.2. Քրեական ոստիկանի պաշտոնում կարող են նշանակվել միայն այն անձինք, որոնք ունեն առնվազն բակալավրի որակավորում և Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ստացել են քրեական ոստիկանի արհեստագործական կրթություն: Ոստիկանության ստորաբաժանումների՝ առնվազն բակալավրի որակավորում ունեցող ծառայողների նշանակումը քրեական ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում կատարվում է բացառապես Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  14

6.3. Համայնքային ոստիկանի պաշտոնում կարող են նշանակվել միայն այն անձինք, որոնք ունեն առնվազն բակալավրի որակավորում և Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ստացել են համայնքային ոստիկանի արհեստագործական կրթություն: Ոստիկանության ստորաբաժանումների՝ առնվազն բակալավրի որակավորում ունեցող ծառայողների նշանակումը համայնքային ոստիկանության միջին, ավագ կամ գլխավոր խմբերի պաշտոններում կատարվում է միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո.
7. Համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձինք ոստիկանության միջին կամ ավագ խմբի պաշտոններում կարող են նշանակվել վերապատրաստում անցնելուց հետո: Համապատասխան մասնագիտությունների և պաշտոնների ցանկը սահմանվում է Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով.
8. Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններում կարող են նշանակվել ոստիկանական արհեստագործական կրթություն ունեցող քաղաքացիները: 9-1. Ուսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ոստիկանության ծառայողները գործուղումից վերադառնալիս նշանակվում են մինչև գործուղվելը զբաղեցրած պաշտոնին կամ հավասարազոր պաշտոնի կամ զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոնի.
9.2. Ոստիկանությունում ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում առաջնահերթության կարգով դիտարկվում է ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցված ծառայողների թեկնածությունը։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  14

10․ Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության և պետական պահպանության մարմինների համակարգերի զինծառայողները, քրեակատարողական, փրկարար, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների ծառայողները, դատախազները, քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող ծառայողները, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայության պաշտոն (այդ թվում՝ ինքնավար պաշտոն) զբաղեցնող ծառայողները, ինչպես նաև վերջին հինգ տարիների ընթացքում ոստիկանությունում ծառայությունից ազատված (բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով) ոստիկանության նախկին ծառայողները: Սույն պարբերությամբ սահմանված դեպքում համապատասխան ծառայողը կամ ոստիկանության նախկին ծառայողն անցնում է պարտադիր վերապատրաստում, որի դրական արդյունքներով նշանակվում է պաշտոնի: Ոստիկանությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով: Ոստիկանության ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի հղիության կամ ծննդաբերության, ինչպես նաև ծառայողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի, ոստիկանության ծառայողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվելու դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել` ոստիկանության այլ փոխարինող ծառայողին կամ ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողին տվյալ պաշտոնին ժամանակավոր նշանակելով: Սույն մասի երկրորդ և երրորդ պարբերություններով նախատեսված դեպքերում պաշտոնի կարող է նշանակվել տվյալ պաշտոնին նշանակվելու համար ոստիկանության ծառայողին ներկայացվող պահանջներին համապատասխանող ծառայողը: Սույն մասի երրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերի վերացման դեպքում ժամանակավոր նշանակված ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է հավասարազոր պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում գրանցվում է կադրերի ռեզերվում: