Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 32 Առողջության համընդհանուր ապահովագրության գործընթացի ռազմավարական պլանավորման, ռիսկերի կառավարման և վերահսկողությունն իրականացնող գործադիր հանձնաժողովը. 1. Առողջության համընդհանուր ապահովագրության գործընթացի ռազմավարական պլանավորման, ռիսկերի կառավարման և վերահսկողությունն իրականացնող գործադիր հանձնաժողովը (այսուհետ՝ Վերահսկողություն իրականացնող հանձնաժողով) կոլեգիալ մարմին է, որն անմիջապես հաշվետու է հոգաբարձուների խորհրդին: Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովը բաղկացած է հինգ անձից: Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի ձևավորման կարգը սահմանվում է Հիմնադրամի կանոնադրությամբ, իսկ աշխատակարգը՝ հոգաբարձուների խորհրդի կողմից. 2. Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են բուժաշխատողների, գործատուների, աշխատողների, պացիենտների իրավունքների և շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական միավորումների, դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակիցների թիվը չպետք է պակաս լինի հինգից: Հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակիցներին ներգրավելու կարգը հաստատում է Լիազոր մարմինը. 3. Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովը՝ 1) հսկում է ապահովագրական փաթեթի գնահատման ակտուարական հաշվարկների իրականացումը. 2) հսկում է Հիմնադրամի կողմից ապահովագրական փաթեթի հատուցման չափերի որոշման աշխատանքները. 3) իրականացնում է առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում հնարավոր ռիսկերի առաջացման վերլուծություններ և հոգաբարձուների խորհուրդ ներկայացնում առաջարկություններ դրանց ազդեցությունը նվազեցնելու վերաբերյալ. 4) իր իրավասությունների սահմանում ստուգում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, դեղատների և Հիմնադրամի միջև կնքված պայմանագրերի կատարման ընթացքը, որակը և ամփոփ տվյալները ներկայացնում գլխավոր տնօրենին և հոգաբարձուների խորհուրդ. 5) իր իրավասությունների սահմանում իրականացնում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, դեղատների և Հիմնադրամի միջև կնքված պայմանագրերի կատարմանն ուղղված մշտադիտարկումներ, դիտարկումներ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 32 6) սույն օրենքի համաձայն՝ քննում ու լուծում է ապահովագրված անձանց և Հիմնադրամի միջև ծագած մասնավոր բնույթի վեճեր, որոնք բխում են հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրից. 7) կատարում է առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտի ուսումնասիրություններ և հոգաբարձուների խորհուրդ ներկայացնում առաջարկություններ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի բարելավման և զարգացման նպատակով. 8) կատարում է առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթում ներառված ծառայությունների, դրանց փոփոխման առաջարկությունների վերաբերյալ վերլուծություններ և ներկայացնում առաջարկություններ հոգաբարձուների խորհուրդ. 9) իրականացնում է Հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ. 4. Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի անդամները, ինչպես նաև դրա խորհրդակցական ձայնի իրավունքով օժտված մասնակիցները չեն կարող լինել Հիմնադրամի այլ մարմնի անդամ. 5. Հիմնադրամի անունից Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի անդամների հետ աշխատանքային պայմանագրերն ստորագրում է հոգաբարձուների խորհրդի նախագահը կամ հոգաբարձուների խորհրդի լիազորած այլ անձ: |