Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 8 Պատասխանատվության առանձնահատկությունները ոստիկանության ծառայողի վարքագծի կանոնները, անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումներ կամ շահերի բախման կանոնները խախտելու դեպքերում. 1. Կարգապահական տույժ նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը ոստիկանության ծառայողի վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների կամ շահերի բախման կանոնների խախտման առկայության վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, քննարկում է այն և ընդունում ոստիկանության ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին հրաման, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերի։ Հրամանը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է ոստիկանության ծառայողին ու Հանձնաժողովին և հրապարակվում լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում. 2. Կարգապահական տույժ նշանակելու մասին հրաման չի ընդունվում, եթե լրացել են սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետները կամ կարող է չընդունվել սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում։ Այս դեպքում կարգապահական տույժ նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն ընդունում է կարգապահական տույժ չկիրառելու վերաբերյալ պատճառաբանված որոշում, որը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է ոստիկանության ծառայողին ու Հանձնաժողովին և հրապարակվում լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում. 3. Ոստիկանության ծառայողը անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում կարող է բողոքարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պատճենն անմիջապես ուղարկելով Հանձնաժողով, կարգապահական տույժ նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին և իրավասու ստորաբաժանում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 8 4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ վերանայման վարույթի արդյունքով ընդունած եզրակացությունն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովն այն ներկայացնում է կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող անձին, որը եզրակացությունն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, քննարկում է այն՝ կայացնելով կարգապահական տույժ կիրառելու կամ չկիրառելու մասին որոշում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությամբ խախտման առկայությունը հաստատելու դեպքում կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող անձն ընդունում է կարգապահական տույժ կիրառելու մասին որոշում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությամբ խախտման բացակայության դեպքում կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող անձն ընդունում է տույժ չկիրառելու մասին որոշում։ Կայացված որոշումը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է ոստիկանության ծառայողին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, Հանձնաժողովին և հրապարակվում լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում։ 5․ Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների կողմից ոստիկանության ծառայողի վարքագծի կանոնները խախտվելու, սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետով նախատեսված պահանջները կամ հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումներ չպահպանվելու կամ շահերի բախման կանոնները խախտվելու դեպքում հարցը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով։ |