FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  20

ԲՈՐՍԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊակԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ. Բորսայի կառավարման և դրա ֆունկցիաների իրականացման ապահովման համար բորսայում ստեղծվում են գործադիր դիրեկցիա և հատուկ ստորաբաժանումներ` հաշվարկային պալատ, բորսային արբիտրաժ, գնանշման հանձնաժողով և այլ ստորաբաժանումներ ու օժանդակ ծառայություններ: Բորսայի ստորաբաժանումները գործում են բորսայի կառավարման բարձրագույն մարմնի կամ դրա կողմից լիազորված մարմնի կողմից հաստատված կանոններին համապատասխան: Բորսայում ֆորվարդային, ֆյուչերային, օպցիոն և այլ գործարքների կատարումն ապահովելու նպատակով բորսան կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քլիրինգային կենտրոններ ստեղծելու կամ քլիրինգային սպասարկում կազմակերպելու համար բանկերի կամ այլ ֆինանսավարկային կազմակերպությունների հետ կնքել պայմանագրեր: Քլիրինգային կենտրոնները կարող են ստեղծվել բորսայի միջոցների հաշվին` որպես բորսայից անկախ կազմակերպություններ: