Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 15 Ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպություններին, անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարչին, միասնական տեղեկատվական համակարգի հետ փոխգործելի անշարժ գույքի վաճառքի կայքերին ներկայացվող պարտադիր պահանջները. 1. Ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպությունները, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարիչը պարտավոր են հաշվառվել լիազոր մարմնում. 2. Անշարժ գույքի կառավարման պայմանագրի ամբողջ ժամանակահատվածում անշարժ գույքն ապահովագրված լինելու դեպքում անշարժ գույքի կառավարման կազմակերպությունը, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարիչը, որպես գույքային պատասխանատվության ապահովման միջոց, պարտավոր են իրենց գործունեությունն ապահովագրել հնարավոր դրամական վնասից, որը կարող է պատճառվել պատվիրատուներին անշարժ գույքի կառավարման ծառայության մատուցման հետևանքով. 3. Ռիելթորական կազմակերպությունը, ռիելթորը (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) պարտավոր են իրենց գործունեությունից առաջացող պատասխանատվությունն ապահովագրել հնարավոր գույքային վնասից կոնկրետ գործարքի մասով՝ առնվազն գործարքի առարկա հանդիսացող անշարժ գույքի շուկայական արժեքի չափով, եթե ռիելթորական ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված է անշարժ գույքի իրավական և փաստաթղթային հավուր պատշաճի ուսումնասիրության (due diligence) իրականացում. 4. Ռիելթորական կազմակերպությունը պետք է ունենա նվազագույնը մեկ աշխատակից, որն ունի ռիելթորի որակավորման վկայական. 5. Անշարժ գույքի կառավարման կազմակերպությունը պետք է ունենա նվազագույնը մեկ աշխատակից, որը սույն օրենքով սահմանված կարգով հաշվառված է լիազոր մարմնում. 6. Միասնական տեղեկատվական համակարգի հետ փոխգործելի անշարժ գույքի վաճառքի կայքերին ներկայացվող պարտադիր պահանջները սահմանվում են Կառավարության որոշմամբ: |