FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  18

Կարգապահական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները.
1. Կարգապահական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում`
    1) մեղավորի անկեղծ զղջումը.
    2) իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը.
    3) իրավախախտում կատարելը հոգեկան խիստ հուզմունքի ազդեցության տակ կամ էլ անձնական կամ ընտանեկան ծանր հանգամանքների զուգադիպությամբ.
    4) իրավախախտում կատարելը այլ անձի հակաօրինական կամ հակաբարոյական գործողությունների հետևանքով կամ դրանք կանխելու նպատակով.
2. Խախտման բնույթը, խախտումը կատարող անձը բնութագրող հատկանիշը նկատի ունենալով` հրամանատարը տույժ նշանակելիս կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք նախատեսված չեն սույն հոդվածի 1-ին մասով.
3. Կարգապահական խախտում թույլ տված զինծառայողի կողմից ծառայողական քննությանն օժանդակելու, կարգապահական խախտման հանգամանքների և հետևանքների պարզմանը, դրա կատարմանը նպաստող պատճառների ու պայմանների բացահայտմանը աջակցելու դեպքում կարգապահական խախտում թույլ տված զինծառայողի նկատմամբ կարող է կիրառվել ավելի մեղմ կարգապահական տույժ: