Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 22 Անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների շրջանառության փուլերում գործունեություն իրականացնող անձանց պարտականությունները և սահմանափակումները. 1. Կենդանիների առողջության և մարդկանց զոոնոզային վարակներից պաշտպանության համալիրում անասնաբուժական վերահսկման ենթակա ապրանքներ ներմուծող և արտահանող, մթերատու կենդանիներ պահող, կենդանական ծագման հումքի և մթերքի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի, կերատեսակների, անասնաբուժական դեղամիջոցների արտադրությամբ, վերամշակմամբ, պահպանմամբ, փոխադրմամբ, առևտրով կամ իրացմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են` 1) ապահովել կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը. 2) անասնաբուժական ծառայությանն անհապաղ տեղեկացնել կենդանիների հանկարծակի և զանգվածային հիվանդացության կամ անկումների մասին. 3) թույլ տալ և աջակցել անասնաբույժներին զննել կենդանիներին, պատվաստել դրանց, ինչպես նաև կատարել ախտորոշիչ հետազոտություններ և այլ թեստեր. 4) անասնաբուժական վերահսկման ենթակա ապրանքներ ներմուծել և արտահանել կամ դրանց տարանցիկ փոխադրումն իրականացնել սույն օրենքով, դրանից բխող իրավական ակտերով և միջազգային անասնաբուժական օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան. 5) կենդանիների, բեղմնավորիչ նյութերի, կենդանական ծագման հումքի և մթերքի, կերատեսակների տեղափոխումը և իրացումն իրականացնել միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ. 6) սննդի շղթայի փուլերում մշակել, վերամշակել, բաշխել, պահել, պահպանել, փոխադրել, ներմուծել, հանրային սննդի ծառայություններում օգտագործել, մատակարարել և իրացնել բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերք և կենդանական ծագման հումք, բացառությամբ սույն օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի. 8) հաշվառվել լիազոր մարմնում` անձամբ կամ փոստային առաքման կամ ֆաքսի կամ էլեկտրոնային փոստի կամ պաշտոնական էլեկտրոնային կայքում առցանց գրանցվելու միջոցով` ներկայացնելով տեղեկատվություն իրենց կողմից կատարվող գործառնությունների և դրանց իրականացման տարածքների մասին, որը պարունակում է հետևյալ տվյալները` ա. սննդի օպերատորի անվանումը կամ անունը, ազգանունը, բ. գործունեության (գործառնության) տեսակը, գ. գործունեության իրականացման վայրը, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 22 դ. հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), ե. պետական գրանցման վկայականի սերիան և համարը. 9) սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված հաշվառման տեղեկատվության տվյալներում տեղի ունեցած փոփոխության դեպքում փոփոխությունը կատարելուց հետո` 3 օրվա ընթացքում, լրացուցիչ տեղեկացնել լիազոր մարմնին. 2. Արգելվում է` 1) չհամարակալված մթերատու կենդանիների տեղաշարժը կամ տեղափոխումը, որոնց նկատմամբ չեն կիրառվել հակաանասնահամաճարակային տարեկան և կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման հրահանգներով սահմանված միջոցառումները. 2) գյուղատնտեսական կենդանիների անհատական ականջանշանների և կամ այլ տեսակի համարակալումների հանումը կամ մեղվի փեթակների նշանների ջնջումը. 3) առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայության մթերատու կենդանիների, իսկ խոշոր եղջերավոր և միասմբակավոր անասունների համար` նաև առանց անձնագրի տեղափոխումը. 4) թափոնների հավաքման համար հատուկ հատկացված տեղերում անասնապահությունը կամ կենդանիների բուծումը, կենդանիների կերակրումը. 5) հիվանդ կամ հնարավոր վարակակիր կենդանիների տեղափոխումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այն իրականացվում է անասնաբույժի գրավոր ցուցումով կամ լիազոր մարմնի գիտությամբ և թույլտվությամբ. 6) կենդանիների կերակրումը սննդի մնացորդներով, բացառությամբ այն կենդանիների, որոնք բուծվում են մորթու արտադրության համար. 7) հասարակական արոտավայրերի և ջրելատեղերի օգտագործումը չհամարակալված և (կամ) հակաանասնահամաճարակային տարեկան միջոցառումներում չներառված մթերատու կենդանիների կողմից. 8) խոզերի արոտախոտային աճեցումը. 9) վերամշակված կենդանական ծագման սպիտակուցներով արոտների պարարտացումը. 10) անասնաբուժական դեղամիջոցների կիրառումը անասնաբուժական կրթություն չունեցող անձանց կողմից. 11) կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման հրահանգներով արգելված սատկած կենդանիների մաշկազերծումը կամ դիահերձումը կամ այդ հիվանդություններով հիվանդ կենդանիների սանիտարական սպանդը կամ մորթը. 12) անասնաբուժական դեղամիջոցների արտադրության համար նախատեսված ակտիվ և (կամ) այլ նյութերի կիրառումը, որոնք կարող են կիրառվել որպես անասնաբուժական դեղամիջոց. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 22 13) շների և կատուների կաշիների արտադրությունը, ներմուծումը և արտահանումը. 3. Կենդանական ծագման կողմնակի արտադրանքը տնօրինվում (հավաքումը, պահումը, փոխադրումը, իրացումը, վերամշակումը, ոչնչացումը) և (կամ) պահեստավորվում է այնպես, որ երաշխավորվի վերջնական արտադրանքի ամբողջական անվտանգությունը, կանխվեն մարդկանց և կենդանիների առողջությանը սպառնացող վտանգի առկայությունը և շրջակա միջավայրի վարակման հնարավորությունը: |