Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 33.1 Ջրօգտագործման թույլտվության վերանայումը. 1. Ջրօգտագործման թույլտվությունները վերանայվում են հետևյալ դեպքերում՝ 1) ջրավազանային կառավարման պլանի հաստատումից կամ դրանում փոփոխություններ կատարելուց հետո ջրավազանային կառավարման պլանով կամ ջրավազանային կառավարման պլանի փոփոխություն (լրացում) նախատեսող իրավական ակտով նախատեսված դեպքերում. 2) ջրային ավազաններում արտակարգ էկոլոգիական իրավիճակների և էկոլոգիական աղետների գոտիներ սահմանվելու դեպքում՝ այդ գոտիների տարածքում. 3) միևնույն ջրային ռեսուրսից ըստ ջրօգտագործման առաջնահերթության գերակա ուղղությամբ (մարդկանց բարեկեցության, շրջակա միջավայրի պահպանության ու բարելավման, ոռոգման նպատակներով) ջրօգտագործման անհրաժեշտություն առաջանալու դեպքում` առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարման և ջրահեռացման գերակայությունը. 4) էկոլոգիական թողքի վերահաշվարկի անհրաժեշտություն առաջանալու դեպքում. 5) կլիմայի փոփոխությամբ կամ անտրոպոգեն ազդեցությամբ պայմանավորված՝ ջրային պաշարի նվազման դեպքում. 6) Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթին ջրօգտագործողի ներգրավմամբ կամ ջրօգտագործողի դիմումի հիման վրա ջրօգտագործման թույլտվություններում ջրօգտագործման թույլտվության պայմանների կամ պահանջների բովանդակային (այդ թվում՝ ջրառի ծավալների մասով) փոփոխություն չառաջացնող տեխնիկական վրիպակների շտկման դեպքում. 7) ջրօգտագործողի նախաձեռնությամբ ջրօգտագործման թույլտվությամբ տրված ջրառի ծավալների նվազեցում կամ ռեժիմի կրճատում կամ ջրային ռեսուրս կամ բաց ջրավազան հեռացվող կեղտաջրի ծավալի նվազեցում կամ որակի բարելավում նախատեսող դեպքում՝ ջրօգտագործողի դիմումի հիման վրա. 8) ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի նախաձեռնությամբ ջրօգտագործման թույլտվությամբ տրված ջրառի ծավալների նվազեցում նախատեսվելու դեպքում՝ ջրօգտագործման թույլտվությամբ տրված ջրառի ծավալները տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի միջոցով ստացված ջրառի փաստացի ծավալներին համապատասխանեցնելու նպատակով։ |
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 33.1 2. Ջրօգտագործման թույլտվությունների վերանայման անհրաժեշտություն առաջանալու դեպքում Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը երկամսյա ժամկետում գրավոր ծանուցում է ջրօգտագործողներին գործող ջրօգտագործման թույլտվության վերանայման անհրաժեշտության վերաբերյալ. 3. Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը ջրօգտագործման թույլտվությունները վերանայում է ջրօգտագործման թույլտվությունների վերանայման անհրաժեշտություն առաջանալու վերաբերյալ ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ծանուցումը ջրօգտագործողների կողմից ստանալուց հետո՝ 50 աշխատանքային օրվա ընթացքում։ Այդ ընթացքում ջրօգտագործումն իրականացվում է գործող ջրօգտագործման թույլտվության պայմաններին և պահանջներին համապատասխան. 4. Վերանայման ընթացքում միևնույն ջրառի կետից տարբեր նպատակներով տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով նախատեսված ջրօգտագործման ծավալների նվազեցման անհրաժեշտություն առաջանալու դեպքում նվազեցումն իրականացվում է ըստ ջրօգտագործման ծավալների համամասնության սկզբունքի կիրառման՝ առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարման և ջրահեռացման գերակայությունը։ 6. Վերանայման արդյունքով ջրօգտագործման պայմանների փոփոխության մասին որոշման ընդունումից հետո Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է ջրօգտագործողին. 7. Վերանայված ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։ |