FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  36

Դատավարության մասնակցի` որպես վկայի ցուցմունքը.
1. Եթե, չնայած ապացույցներ ձեռք բերելու համար ձեռնարկված միջոցներին, ձեռք բերված ապացույցները բավարար չեն համապատասխան դատական ակտը կայացնելու համար, և դատավարության մասնակցին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ փաստ, ապա իր նախաձեռնությամբ կամ մյուս կողմի միջնորդությամբ դատարանը կարող է կարգադրել նրան հանդես գալ որպես վկա.
2. Եթե դատավարության մասնակիցը, հղում կատարելով սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի վրա, հրաժարվում է ցուցմունք տալ, ապա դատարանը կարող է դա մեկնաբանել ի վնաս նրա, եթե ապացուցման ենթակա փաստը, որի վերաբերյալ անհրաժեշտ էր նրա ցուցմունքը, մնում է չապացուցված.
3. Որպես վկա հանդես եկող դատավարության մասնակիցն իրավունք ունի ներկա լինելու նիստին, որի ընթացքում հարցաքննվում են մյուս վկաները։