Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 57 Վկան. 1. Վկան ցուցմունք տալու նպատակով կողմի կամ վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ կանչված այն անձն է, որին կարող է հայտնի լինել վարույթով պարզաբանման ենթակա որևէ հանգամանք. 2. Անձը որպես վկա կարող է հարցաքննվել սույն օրենսգրքի 58-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև ցուցմունք տալուց հրաժարվելու կամ սուտ ցուցմունք տալու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին գրավոր տեղեկացվելուց հետո. 3. Որպես վկա չի կարող հարցաքննվել կամ առարկաներ, փաստաթղթեր կամ այլ նյութեր ներկայացնել` 1) փաստաբանը՝ պարզելու համար տեղեկություններ, որոնք նրան կարող են հայտնի լինել՝ կապված իրավաբանական օգնության դիմելու կամ նման օգնություն ցույց տալու հետ. 2) անձը, որին տվյալ վարույթին վերաբերող տեղեկությունները հայտնի են դարձել որպես պաշտպան, տուժողի, գույքային պատասխանողի լիազոր ներկայացուցիչ, վկայի փաստաբան մասնակցելու կապակցությամբ. 3) մարդու իրավունքների պաշտպանը` իր պարտականությունները կատարելու կապակցությամբ իրեն հայտնի դարձած հանգամանքների մասին. 4) դատավորը, նախկին դատավորը, դատախազը կամ դատական նիստի քարտուղարը՝ այն վարույթով, որում նրանք իրականացրել են իրենց դատավարական լիազորությունները․ 5) քննիչը՝ այն վարույթով, որում նա իրականացրել է իր դատավարական լիազորությունները, բացառությամբ սույն օրենսգրքի 331-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի․ 6) ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը` խոստովանանքից իրեն հայտնի դարձած հանգամանքների մասին. 7) Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում և դրանից հետո՝ պաշտոնավարման ընթացքում, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացված վարչական վարույթի առնչությամբ, բացառությամբ տվյալ վարույթի ընթացքում թույլ տված սխալների և չարաշահումների քննության դեպքի. 8) հաշտարարը, այդ թվում՝ նաև գործունեությունը դադարեցված, պարզելու համար տեղեկություններ, որոնք նրան կարող են հայտնի լինել՝ կապված հաշտարարության իրականացման նպատակով դիմելու կամ հաշտարարության իրականացման հետ: |