FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  939

Փաստաթղթերն ընդունելուց հրաժարվելը.
1. Եթե կատարող բանկը հրաժարվում է ընդունել իրենց արտաքին հատկանիշներով ակրեդիտիվի պայմաններին չհամապատասխանող փաստաթղթերը, նա պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել միջոցներն ստացողին և էմիտենտ բանկին` նշելով հրաժարվելու պատճառները.
2. Եթե էմիտենտ բանկը, ստանալով կատարող բանկի ընդունած փաստաթղթերը, գտնում է, որ դրանք իրենց արտաքին հատկանիշներով չեն համապատասխանում ակրեդիտիվի պայմաններին, իրավունք ունի հրաժարվել դրանք ընդունելուց և կատարող բանկից պահանջել ակրեդիտիվի պայմանների խախտմամբ միջոցներ ստացողին վճարված գումարը, իսկ չծածկված ակրեդիտիվով` հրաժարվել վճարված գումարները հատուցելուց: