FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  443

Պայմանագրի ընդհանուր պայմանները.
1. Պայմանագրով կարող է նախատեսվել, որ դրա առանձին պայմանները որոշվում են համապատասխան տեսակի պայմանագրերի կամ տվյալ պայմանագրի համար մշակված և կողմերին հասանելի եղանակով, այդ թվում՝ էլեկտրոնային հարթակներում հրապարակված կամ կողմերին այլ կերպ հասանելի դարձած ընդհանուր պայմաններով.
2. Պայմանագրի ընդհանուր պայմանները համարվում են պայմանագրի անբաժանելի մասը և կիրառվում են կողմերի միջև ծագած իրավահարաբերությունների նկատմամբ, եթե պայմանագիրը կնքելիս ապահովվում է այն կնքող անձի կողմից դրա ընդհանուր պայմաններին մատչելի եղանակով և ամբողջապես ծանոթանալու և դրանց կապակցությամբ համաձայնություն տալու հնարավորությունը.
3. Էլեկտրոնային եղանակով պայմանագրի կնքման դեպքում, ի լրումն սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանների, պետք է ապահովվի պայմանագիր կնքած անձի կողմից պայմանագրի ընդհանուր պայմաններին համաձայնություն տալը՝ դրան ուղղված հստակ գործողություն իրականացնելով.
4. Այն դեպքերում, երբ պայմանագրում առկա չէ հղում դրա ընդհանուր պայմաններին, ապա նման պայմանները ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կողմերի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են որպես գործարար շրջանառության սովորույթներ, եթե դրանք համապատասխանում են սույն օրենսգրքի 7-րդ հոդվածով և 437-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջներին.
5. Սույն հոդվածով սահմանված կանոնները կիրառվում են պայմանագրի առանձին տեսակների նկատմամբ, եթե այլ բան սահմանված չէ պայմանագրի այդ տեսակների նկատմամբ սույն օրենսգրքի կանոններով.
6. Օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել պայմանագրի ընդհանուր պայմանների վավերականության ավելի խիստ պահանջներ: