Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 37.1 Անարդար առևտրային գործելակերպի արգելքը. 1. Առևտրային գործելակերպը համարվում է անարդար, եթե այն հակասում է բարեխղճության, ազնվության, արդարության, ճշմարտության կամ անաչառության սկզբունքներին և ունի կամ կարող է ունենալ ազդեցություն այն միջին սպառողի՝ ապրանքի (աշխատանքի, ծառայության) նկատմամբ դրսևորած վարքագծի վրա, որին ուղղված է այդ գործելակերպը, կամ խմբի միջին սպառողի վարքագծի վրա, երբ առևտրային գործելակերպն ուղղված է սպառողների կոնկրետ խմբի. 2. Առևտրային գործելակերպը, որն ունի կամ կարող է ունենալ ազդեցություն խոցելի սպառողների վարքագծի վրա, և որը տնտեսավարող սուբյեկտը կարող էր կանխատեսել, գնահատվում է այդ խոցելի սպառողի տեսանկյունից. 3. Անարդար առևտրային գործելակերպ են սույն օրենքի 37.2-րդ և 37.3-րդ հոդվածներով նախատեսված դեպքերը, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխանող այլ գործողություն, անգործություն կամ վարքագիծ. 4. Սպառողի նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի անարդար առևտրային գործելակերպն արգելվում է: |