FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

Ավտոկայանատեղի վճարի դրույքաչափի սահմանումը և վճարման ձևերը.
1. Ավտոկայանատեղի վճարների դրույքաչափերը սույն օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ.
2. Ընթացիկ տարվա համար ավտոկայանատեղի վճարի դրույքաչափերի փոփոխություն չի կարող կատարվել.
3. Նույն ավտոկայանատեղում միատեսակ ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար պետք է սահմանվի վճարի միասնական դրույքաչափ, եթե օրենքով այլ կարգավորում նախատեսված չէ.
4. Ավտոկայանատեղի վճարների դրույքաչափերը սահմանում են ըստ կայանատեղի, Երևան քաղաքում` ըստ վարչական շրջանների, այդ թվում` վարչական շրջաններում նաև գոտիավորման սկզբունքով, ըստ տրանսպորտային միջոցի տեսակի, ըստ վերջինով իրականացվող գործունեության բնույթի, ըստ օրերի և օրվա ժամերի, ըստ շաբաթների, ամիսների և տարվա: Ընդ որում, համայնքի ավագանին կարող է սահմանել կանխավճարային կտրոնային համակարգ.
5. Ավտոկայանատեղի վճարի վճարման ձևերը սահմանում է համայնքի ավագանին.
6. Ավտոկայանատեղի վճար գանձող մարմինը պարտավոր է վճար վճարողին տրամադրել վճարումը հավաստող անդորրագիր, ինչպես նաև` պահանջելու դեպքում վճար վճարողին տրամադրել վճարման վերաբերյալ տեղեկատվություն: