FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ՆՈՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ.
1. Հայտը հրապարակելու օրվանից վեց ամսվա ընթացքում յուրաքանչյուր շահագրգիռ անձ կարող է լիազորված մարմին ներկայացնել առարկություն` հայտարարված սելեկցիոն նվաճման նորության վերաբերյալ.
2. Առարկության բացակայության դեպքում լիազորված մարմինը երեք օրվա ընթացքում որոշում է կայացնում հայտը նորության չափանիշին համապատասխանելու մասին: Լիազորված մարմինը որոշման մասին հայտատուին հայտնում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով և ժամկետներում.
3. Առարկություն ստանալու դեպքում լիազորված մարմինը տեղեկացնում է հայտատուին` տրամադրելով առարկության պատճենը: Լիազորված մարմինը, առարկությունն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հայտում նշված եղանակով՝ կապի միջոցների օգտագործմամբ (այդ թվում՝ հայտատուի նշած հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով) կամ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով տեղեկացնում է հայտատուին այդ մասին: Առարկությունն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, լիազորված մարմինն առարկության պատճենը ուղարկում է հայտատուին փոստով, եթե հայտատուն հայտում նշում կատարելու միջոցով ցանկություն չի հայտնել լիազորված մարմնում նույն ժամկետում առարկության պատճենը ստանալ առձեռն: Եթե հայտատուն ծանուցագիր ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում լիազորված մարմին գրավոր հերքում չի ներկայացնում, ապա լիազորված մարմինը որոշում է կայացնում արտոնագիր տալը մերժելու մասին.
4. Հերքում ստանալու դեպքում, իր ունեցած նյութերի հիման վրա պետական լիազորված մարմինը հայտի պաշտոնական հրապարակման օրվանից 12 ամսվա ընթացքում որոշում է կայացնում հայտը նորության չափանիշին համապատասխանելու կամ արտոնագիր տալը մերժելու մասին: Լիազորված մարմինը որոշման մասին հայտատուին հայտնում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով և ժամկետներում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

5. Արտոնագիր տալը մերժելու մասին որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնել լիազորված մարմնի բողոքարկման խորհուրդ: (նախադասությունը հանվել է 28.09.16 ՀՕ-145-Ն) Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է այն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Լիազորված մարմինը բողոքարկման խորհրդի որոշման մասին հայտատուին հայտնում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով և ժամկետներում: Լիազորված մարմնի բողոքարկման խորհրդի ձևավորման կարգը, կանոնադրությունը և բողոքների քննարկման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Բողոքարկման խորհրդի որոշումը հայտը նորության չափանիշին համապատասխանելու կամ արտոնագիր տալը մերժելու մասին համարվում է լիազորված մարմնի վերջնական որոշում.
6. Բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան: