Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 9 Պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունները. Հայաստանի Հանրապետությունում որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության և կայուն օգտագործման, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառներում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասություններն են` 1) մասնակցությունը պետական ծրագրերի մշակմանը և իրենց իրավասության սահմաններում դրանց իրականացմանը. 2) մասնակցությունը որսորդական տնտեսություն վարելու իրավունքի տրամադրման, մրցույթի անցկացման հանձնաժողովի աշխատանքներին. 3) որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության, բարելավման և կայուն օգտագործման, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառներում համապատասխան պետական մարմինների տարածքային ծառայությունների գործունեության աջակցումը` օրենքով իրենց տրված լիազորությունների սահմաններում. 4) որսագողության դեմ կազմակերպվող միջոցառումներին աջակցելը. 5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ: |