FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  57

5) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով գործարար ծրագիրն անիրատեսական է, կամ գործելով ծրագրին համապատասխան` կառավարիչը չի կարող ֆոնդի կառավարման բնականոն գործունեություն իրականացնել և (կամ) բնականոն մատուցել հայցվող ծառայությունները.
    6) ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալը չի բավարարում սույն օրենքով կառավարչի համար սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը.
    7) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ներկայացված միջնորդագիրը բավարարվելու դեպքում կարող են վնասվել հաճախորդների շահերը.
    8) առկա են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մերժման այլ հիմքեր (կենսաթոշակային ֆոնդերի կառավարման թույլտվության տրամադրման համար).
5. Կենտրոնական բանկը որոշում է կայացնում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված միջնորդագիրը (միջնորդագրերը) բավարարելու կամ մերժելու մասին ներդրումային ընկերության կողմից միջնորդագիրը ներկայացնելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում.
6. Կենտրոնական բանկը պարտավոր է ներդրումային ընկերության` որպես կառավարիչ վերագրանցման և վերալիցենզավորման մասին որոշումը կայացնելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրանցման վկայականը և լիցենզիան հանձնել կառավարչին.
7. Կենտրոնական բանկը ներդրումային ընկերության` որպես կառավարիչ վերագրանցման մասին որոշումը կայացնելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին` վերջինիս կողմից ներդրումային ընկերության` որպես կառավարիչ վերագրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար.
8. Կենտրոնական բանկում վերագրանցվելու և վերալիցենզավորվելու պահից ներդրումային ընկերությունը ձեռք է բերում կառավարչի կարգավիճակ, և ուժը կորցրած է ճանաչվում ներդրումային ընկերությանը նախկինում տրված ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան, որը եռօրյա ժամկետում ենթակա է վերադարձման Կենտրոնական բանկ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  57

Ներդրումային ընկերության վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես կառավարիչ.
1. Ներդրումային ընկերությունը, որն իրականացնում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված արժեթղթերի փաթեթի կառավարում, ֆոնդի կառավարման գործունեության իրականացման համար սույն հոդվածով սահմանված կարգով որպես կառավարիչ ենթակա է վերագրանցման և վերալիցենզավորման: Սույն մասով նախատեսված վերագրանցումը և վերալիցենզավորումն իրականացվում են պարզեցված կարգով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վերագրանցման և վերալիցենզավորման համար ներդրումային ընկերությունը պետք է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված ձևով և կարգով Կենտրոնական բանկ ներկայացնի`
    1) վերագրանցման և վերալիցենզավորման միջնորդագիրը.
    2) սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվություն ստանալու միջնորդագիրը (եթե կառավարիչը մատուցելու է նաև համապատասխան ծառայությունը (ծառայությունները) և որպես ներդրումային ընկերություն` դրանց համար չի ստացել լիցենզիա).
    3) իրեն տրված լիցենզիան, ըստ այն ներդրումային ծառայությունների տեսակների ուժը կորցրած ճանաչելու մասին միջնորդագիրը, որոնք, սույն օրենքի համաձայն, չեն կարող իրականացվել կառավարչի կողմից (այդպիսի ծառայությունների համար լիցենզիա ստացած լինելու դեպքում).
    4) կառավարչի գործարար ծրագիրը.
    5) իր կանոնադրության մեջ կատարված համապատասխան փոփոխությունները.
    6) իր կանոնադրական կապիտալը Կենտրոնական բանկի կողմից կառավարչի կանոնադրական կապիտալի նվազագույն չափին ներկայացվող պահանջի բավարարումը հավաստող փաստաթուղթը.
    7) պետական տուրքի վճարման անդորրագիրը.
    8) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր (եթե կառավարիչն իրականացնելու է նաև կենսաթոշակային ֆոնդերի կառավարում).
    9) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  57

3. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված ներկայացված միջնորդագրի (միջնորդագրերի) բավարարման մասին, եթե ներկայացվել են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, և առկա չեն համապատասխան միջնորդագիրը (միջնորդագրերը) մերժելու` սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերը: Վերագրանցման և վերալիցենզավորման միջնորդագրին կից ներկայացված համապատասխան ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվության տրամադրման միջնորդագիրը մերժելու հիմքերի առկայությունը հիմք չէ վերագրանցման և վերալիցենզավորման միջնորդագիրը մերժելու համար: Սույն հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետով սահմանված հիմքով սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված միջնորդագիրը մերժվելու դեպքում ներդրումային ընկերության` որպես կառավարիչ վերագրանցվելու և վերալիցենզավորվելու միջնորդագիրը ենթակա է մերժման.
4. Կենտրոնական բանկը մերժում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված միջնորդագիրը (միջնորդագրերը), եթե`
    1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, կամ ներկայացվել են կեղծ փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ, կամ ներկայացված փաստաթղթերում առկա են թերություններ, և այդ թերությունները չեն վերացվել միջնորդագիր ներկայացրած անձի կողմից սույն օրենքի 111-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում.
    2) ներդրումային ընկերությունը չի բավարարում սույն օրենքով և այլ իրավական ակտերով կառավարչի գործունեության իրականացման համար սահմանված պահանջները.
    3) ներդրումային ընկերության կանոնադրության մեջ կատարված համապատասխան փոփոխությունները հակասում են օրենքին.
    4) ներկայացված գործարար ծրագիրը չի համապատասխանում սույն օրենքով և դրա հիման վրա Կենտրոնական բանկի ընդունած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.