Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 Դիմումը ներկայացնելը և հետ վերցնելը. 1. Հարկադրված սնանկության դիմում կարող են ներկայացնել` ա) մեկ կամ մի քանի պարտատերերը համատեղ. 2. Կամավոր սնանկության դիմում ներկայացնելու և այն հետ վերցնելու իրավունք ունեն` ա) իրավաբանական անձանց անունից` օրենքով կամ կանոնադրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում գործող նրանց մարմինները կամ ներկայացուցիչները (այսուհետ` պարտապանի ղեկավար). բ) ֆիզիկական անձի անունից` տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ներկայացուցիչը. 3. Մեկից ավելի պարտատերերի համատեղ ներկայացրած դիմումը կարող է հետ վերցվել միայն բոլոր դիմած պարտատերերի գրավոր համաձայնությամբ: Կամավոր սնանկության դիմումը կարող է հետ վերցվել դիմումը դատարան մուտքագրվելուց հետո` եռօրյա ժամկետում: Հարկադրված սնանկության դիմումը կարող է հետ վերցվել դիմումը դատարան մուտքագրվելուց հետո` 15-օրյա ժամկետում, իսկ դիմումի քննությունը դատական նիստում իրականացվելու դեպքում այն կարող է հետ վերցվել մինչև դատական նիստն սկսելը. 4. Դիմումը հետ վերցնելու դեպքում տվյալ դիմումի հիման վրա դատական վարույթ ընդունված սնանկության գործի վարույթը կարճվում է։ |