Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 Հարկադիր կատարողի վերապատրաստումը և հատուկ ուսուցումը. 1. Հարկադիր կատարողը ենթակա է վերապատրաստման «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով՝ կատարողականի գնահատականի արդյունքներով գնահատված անհատական վերապատրաստման կարիքի հիման վրա, ինչպես նաև հարկադիր կատարողների՝ հարկադիր կատարման գործառույթների արդյունավետ իրականացմանն ուղղված հատուկ մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների զարգացման անհրաժեշտության դեպքում, սակայն ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ: Հարկադիր կատարման ծառայության գործառույթների արդյունավետ իրականացմանն ուղղված հատուկ մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների զարգացման համար անհրաժեշտ վերապատրաստման կարգը սահմանում է համապատասխան նախարարը. 2. Հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողներն իրավունք ունեն սահմանված կարգով կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ հատուկ ուսուցում անցնելուց հետո: Հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը: |