FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

Քաղաքացիություն չունեցող անձանց երեխայի քաղաքացիությունը, ինչպես նաև այն երեխայի քաղաքացիությունը, որի ծնողների քաղաքացիությունն անհայտ է, կամ որի ծնողները չեն կարող իրենց քաղաքացիությունը փոխանցել երեխային` իրենց քաղաքացիության երկրի (երկրների) օրենսդրության համաձայն.
1. Հայաստանի Հանրապետությունում ծնված երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե`
    1) ծնողները քաղաքացիություն չունեցող անձինք են.
    2) ծնողների քաղաքացիությունն անհայտ է.
    3) ծնողներն այլ երկրի (երկրների) քաղաքացիներ են, սակայն չեն կարող իրենց քաղաքացիությունը փոխանցել երեխային` իրենց քաղաքացիության երկրի (երկրների) օրենսդրության համաձայն.
    4) ծնողներից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսը` այլ երկրի քաղաքացի, որը, իր քաղաքացիության երկրի օրենսդրության համաձայն, չի կարող իր քաղաքացիությունը փոխանցել երեխային.
    5) ծնողներից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսի քաղաքացիությունն անհայտ է.
    6) ծնողներից մեկի քաղաքացիությունն անհայտ է, իսկ մյուսն այլ երկրի քաղաքացի է, որը, իր քաղաքացիության երկրի օրենսդրության համաձայն, չի կարող իր քաղաքացիությունը փոխանցել երեխային: 3. Սույն օրենքի իմաստով երեխան Հայաստանի Հանրապետությունում ծնված է համարվում նաև, եթե ծնվել է Հայաստանի Հանրապետության դրոշի տակ օրինական կարգով գտնվող կամ Հայաստանի Հանրապետության տարբերանշանը կրող Հայաստանի Հանրապետության օդանավակայանում կամ նավահանգստում գրանցված օդային, ծովային կամ գետային նավում.
4. Սույն հոդվածի իմաստով ծնողի քաղաքացիությունը համարվում է անհայտ, եթե մինչև երեխայի քաղաքացիությունը որոշելու համար վերջնական որոշում կայացնելու պահը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի ձեռնարկած անհրաժեշտ և բավարար միջոցների արդյունքում հնարավոր չի եղել որոշել ծնողի քաղաքացիությունը: