FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  6

Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջների խախտման դեպքում տրվող կարգադրագրերը.
1. Լիազոր մարմնի պաշտոնատար անձն ստուգման ակտի հիման վրա կամ օրենքով նախատեսված դեպքերում նաև ստուգման ընթացքում օրենքով սահմանված իր իրավասությունների շրջանակում տնտեսավարող սուբյեկտին տալիս է կարգադրագրեր՝ բացահայտված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ` սահմանելով ժամկետներ, որոնք համաձայնեցվում են տնտեսավարող սուբյեկտի հետ` բացահայտված խախտումները և թերությունները վերացնելու համար.
2. Լիազոր մարմնի պաշտոնատար անձը տալիս է`
    1) արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, արտադրանքի հետկանչի, օգտահանման կամ ոչնչացման մասին կարգադրագրեր.
    2) «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված չափման միջոցների իրացումը կամ շահագործումն արգելելու մասին կարգադրագրեր.
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված կարգադրագրերի ձևերը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը.
4. Կարգադրագիրը տրվում է օրենքով սահմանված ընթացակարգով, եթե արտադրանքը կամ չափման միջոցը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին.
5. Տնտեսավարող սուբյեկտը տրված կարգադրագրի կատարման մասին պարտավոր է սահմանված ժամկետի ավարտից հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր տեղեկացնել լիազոր մարմնին.
6. Կարգադրագրի կատարման վերաբերյալ սահմանված ժամկետում լիազոր մարմնին գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում.
7. Կարգադրագրերով նախատեսված սահմանափակող միջոցները վերացնում է լիազոր մարմնի ղեկավարը` տնտեսավարող սուբյեկտի դիմումով՝ կարգադրագրերի կատարման ստուգման դրական արդյունքների հիման վրա.
8. Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված նորմերի խախտման դեպքում կարգադրագրեր տալը կիրառվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցներին զուգահեռ։