Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 10 Հանրագրին պատասխան ներկայացնելու ժամկետը. 1. Հանրագրին պատասխան է ներկայացվում հանրագիրն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում. 2. Հանրագրին պատասխան ներկայացնելու ժամկետն իրավասու պաշտոնատար անձը կարող է երկարաձգել մինչև մեկ ամսով` այդ մասին ծանուցելով հանրագիրը ներկայացրած անձին սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ավարտից առնվազն երեք աշխատանքային օր առաջ. 3. Հանրագրին պատասխան ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվել, եթե` 1) առկա է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտություն, կամ 2) նույն հարցի վերաբերյալ առկա է մեկից ավելի հանրագիր. 4. Առանձին դեպքերում, երբ հանրագրում նշված հարցի քննարկման համար ձևավորվել է առանձին հանձնաժողով կամ այլ աշխատանքային խումբ, ապա հանրագիրը քննարկվում է, և հանրագրին պատասխան է ներկայացվում հանձնաժողովի կամ այդ խմբի գործունեության ժամկետում, սակայն ոչ ավելի, քան վեց ամսում: |