Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 2 Օրենքի հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) զորամաս` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պետական հիմնարկի կարգավիճակ ունեցող զինվորական մարմին` զորամիավորում, միավորում, առանձին զինվորական կառույց, որի գործունեության նպատակն է խաղաղ ժամանակ մարտական պատրաստականության և մարտական հերթապահության խնդիրների, մարտական պատրաստության, ինչպես նաև օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման միջոցով երաշխավորել, իսկ պատերազմի ժամանակ մարտական կիրառման միջոցով ապահովել Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությունը. 2) զինվորական հաստատություն` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պետական հիմնարկի կարգավիճակ ունեցող ռազմաբժշկական, ռազմաուսումնական (ռազմագիտական) կամ մշակութային կամ լրատվական կամ մարզական կամ հանգստի կազմակերպման բնույթի գործունեություն իրականացնող զինվորական մարմին, որի գործունեության նպատակն է ապահովել օրենքով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան խնդիրների և գործառույթների իրականացումը: Զինվորական հաստատությունների ռազմական բնույթն արտահայտվում է դրանցում զինվորական ծառայության կազմակերպմամբ, դրանց նկատմամբ օպերատիվ-մարտավարական խնդիրների առաջադրման հնարավորությամբ. 3) զորամասի իրական անվանում` զորամասի տեսակը և գործունեության բնույթը բնորոշող տեղեկություն. 4) զորամասի պայմանական համար` զորամասին տրվող թվերի հաջորդականություն: |