Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 79 Անցումային դրույթներ. 1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց համար սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված ժամկետի հաշվարկն սկսում է հոսել սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից. 2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նշանակված դատախազները շարունակում են պաշտոնավարել համապատասխանաբար իրենց պաշտոններում. 3. Դատախազներին մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը շնորհված դասային աստիճանները պահպանվում են՝ համապատասխանեցնելով դատախազի տվյալ պաշտոնին սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված ստորին սահմանի դասային աստիճանին, բացառությամբ եթե մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը շնորհված դասային աստիճանը սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված ստորին սահմանի դասային աստիճանից բարձր է: Սույն օրենքով սահմանված կարգով դասային աստիճաններ շնորհելիս նախկինում շնորհված դասային աստիճանով ծառայության ժամկետը հաշվի է առնվում. 4. Դատախազների ատեստավորումը և վերապատրաստումը անցկացվում են սույն օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով նախորդ ատեստավորման և վերապատրաստման անցկացման ժամկետները. 5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից դադարում են էթիկայի և որակավորման հանձնաժողովների անդամների լիազորությունները. 6. Էթիկայի և որակավորման հանձնաժողովների նոր անդամները նշանակվում են, իսկ դատախազության կոլեգիայի կազմը համապատասխանեցվում է սույն օրենքի պահանջներին օրենքն ուժի մեջ մտնելու պահից 15-օրյա ժամկետում: 2017 թ. դեկտեմբերի 1 ԵրևանՀՕ-198-Ն |