FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  72

ՏԱՐԵԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
1. Ընկերության բաժնետերը (բաժնետերերը), որը (որոնք) տիրապետում է (են) Ընկերության քվեարկող բաժնետոմսերի կամ դրանցով տրամադրվող ձայների քանակի առնվազն 2 տոկոսին, Ընկերության ֆինանսական տարվա ավարտից հետո` 30 օրվա, կամ կանոնադրությամբ սահմանված այլ, ավելի երկար ժամկետի ընթացքում, իրավունք ունի (ունեն) երկուսից ոչ ավելի առաջարկություններ ներկայացնել տարեկան ժողովի օրակարգի վերաբերյալ, ինչպես նաև առաջարկել խորհրդի և վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) անդամության թեկնածուներ: Առաջարկվող թեկնածուների քանակը չի կարող գերազանցել այդ մարմիններում անդամների սահմանված քանակը.
2. Տարեկան ժողովի օրակարգի վերաբերյալ առաջարկությունները ներկայացվում են գրավոր` նշելով հարցի առաջարկման հիմքերը, հարցը մտցնող բաժնետիրոջ (բաժնետերերի) անունը (անվանումը), նրան (նրանց) պատկանող բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակը` ըստ բաժնետոմսերի տեսակների և դասերի, և առաջարկության հեղինակի (հեղինակների) ստորագրությունը կամ դրա ֆաքսիմիլային վերարտադրությունը.
3. Խորհրդի և վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) անդամության թեկնածուների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելիս, այդ թվում` ինքնաառաջադրման դեպքում, նշվում է թեկնածուի անունը, նրա Ընկերության բաժնետեր լինելու կամ չլինելու փաստը, նրան պատկանող Ընկերության բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակը` ըստ տեսակների և դասերի, նրան առաջադրող Ընկերության բաժնետերերի անունները (անվանումները), վերջիններիս պատկանող Ընկերության բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակը` ըստ տեսակների և դասերի.
4. Խորհուրդը պարտավոր է քննարկել ներկայացված առաջարկները և որոշում ընդունել դրանք տարեկան ժողովում կամ թեկնածուների ցանկում ընդգրկելու կամ ընդգրկելը մերժելու մասին` սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը լրանալուց հետո` տասնհինգ օրվա ընթացքում: Խորհուրդը կարող է որոշում ընդունել ներկայացված առաջարկները տարեկան ժողովի օրակարգում կամ թեկնածուների ցանկում ընդգրկելը մերժելու մասին միայն այն դեպքում, եթե`
    ա) առաջարկ ներկայացրած բաժնետիրոջ (բաժնետերերի) կողմից խախտվել է սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  72

բ) առաջարկ ներկայացրած բաժնետերը (բաժնետերերը) չի (չեն) տիրապետում Ընկերության՝ սույն հոդվածի 1-ին կետով սահմանված քանակի քվեարկող բաժնետոմսերին կամ ձայների քանակին.
    գ) լրիվ չեն կամ բացակայում են սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված տվյալները.
    դ) առաջարկը չի համապատասխանում սույն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին.
5. Խորհրդի հիմնավորված որոշումը` ներկայացված առաջարկը տարեկան ժողովում կամ թեկնածուների ցանկում ընդգրկելը մերժելու մասին, ուղարկվում է առաջարկը կամ թեկնածու ներկայացրած բաժնետիրոջը (բաժնետերերին)` որոշումն ընդունելու պահից 3 օրվա ընթացքում.
6. Խորհրդի որոշումը` ներկայացված առաջարկը տարեկան ժողովում կամ թեկնածուների ցանկում ընդգրկելը մերժելու մասին, կարող է բողոքարկվել դատական կարգով: