Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 280 Ժամանակավոր արտահանվող (ժամանակավոր արտահանված) միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների հետ կապված արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորության առաջացումն ու դադարումը, դրանց վճարման ժամկետը և հաշվարկումը. 1. Միության ապրանքներ հանդիսացող՝ ժամանակավոր արտահանվող միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների հետ կապված արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորությունը միջազգային փոխադրում իրականացնող այդպիսի տրանսպորտային միջոցների հայտարարատուի համար առաջանում է մաքսային մարմնի կողմից տրանսպորտային միջոցի հայտարարագիրը գրանցելու պահից. 2. Միության ապրանքներ հանդիսացող՝ ժամանակավոր արտահանվող (ժամանակավոր արտահանված) միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների հետ կապված արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորությունը միջազգային փոխադրում իրականացնող այդ տրանսպորտային միջոցների հայտարարատուի համար դադարում է հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝ 1) ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների հետադարձ ներմուծում Միության մաքսային տարածք. 2) ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների ձևակերպում «արտահանում» մաքսային ընթացակարգով. 3) արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորության կատարում և (կամ) դրանց բռնագանձում՝ սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով. 4) ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան. 5) մաքսային մարմինների կողմից սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներն արգելանքի վերցնելը (արգելապահելը)՝ նախքան այդ արգելանքի վերցնելը (արգելապահելը) առաջացած արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորության առնչությամբ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 280 6) ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրում իրականացնող այն տրանսպորտային միջոցները ժամանակավոր պահպանման հանձնելը կամ որևէ մաքսային ընթացակարգով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգ իրականացնելու) ընթացքում և որոնց վերաբերյալ դրանք վերադարձնելու մասին որոշում է ընդունվել, եթե նախկինում ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրում իրականացնող այդ տրանսպորտային միջոցների բացթողում չի իրականացվել. 3. Միության ապրանքներ հանդիսացող՝ ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների մասով արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման սույն հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝ 4. Հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում արտահանման մաքսատուրքերը վճարելու ժամկետ է համարվում՝ 1) Միության ապրանքներ հանդիսացող՝ ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների կորստի դեպքում՝ կորստի օրը, իսկ եթե այդ օրը սահմանված չէ, ապա այդ ապրանքները որպես ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ բաց թողնելու օրը. 2) Միության ապրանքներ հանդիսացող՝ ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքը՝ առանց սույն Օրենսգրքի 276-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան այդ տրանսպորտային միջոցները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու, օտարերկրյա անձին փոխանցելու դեպքում՝ փոխանցման օրը, իսկ եթե այդ օրը սահմանված չէ, ապա այդ ապրանքները որպես ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ բաց թողնելու օրը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 280 5. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո արտահանման մաքսատուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները ձևակերպվեին «արտահանում» մաքսային ընթացակարգով՝ առանց արտահանման մաքսատուրքերի վճարման արտոնությունների կիրառման: Արտահանման մաքսատուրքերի հաշվարկման համար կիրառվում են մաքսային մարմնի կողմից տրանսպորտային միջոցի հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող արտահանման մաքսատուրքերի դրույքաչափերը: Այն դեպքում, երբ մաքսային մարմինը չունի ապրանքների (դրանց բնույթի, անվանման, քանակի, ծագման և (կամ) մաքսային արժեքի) մասին ճշգրիտ տեղեկություններ, վճարման ենթակա արտահանման մաքսատուրքերի հաշվարկման համար բազան որոշվում է մաքսային մարմնի մոտ առկա տեղեկությունների հիման վրա, իսկ ապրանքների դասակարգումն իրականացվում է՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթները: Եթե ապրանքի ծածկագիրն Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան սահմանված է 10-ից պակաս նիշերի քանակով խմբավորման մակարդակով, ապա արտահանման մաքսատուրքերի հաշվարկման համար կիրառվում է այդ խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող արտահանման մաքսատուրքերի դրույքաչափերից ամենամեծը: Ապրանքների մասին ճշգրիտ տեղեկությունները հետագայում որոշելու դեպքում արտահանման մաքսատուրքերը հաշվարկվում են՝ ելնելով այդ ճշգրիտ տեղեկություններից, և իրականացվում է արտահանման մաքսատուրքերի՝ ավել վճարված և (կամ) ավել բռնագանձված գումարների վերադարձ (հաշվանցում) կամ չվճարված գումարների բռնագանձում՝ սույն Օրենսգրքի 10-րդ և 11-րդ գլուխներին համապատասխան: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 280 6. Ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները Միության մաքսային տարածք հետադարձ ներմուծելու կամ ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրում իրականացնող այդպիսի տրանսպորտային միջոցները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորության կատարումից և (կամ) դրանց (ամբողջական կամ մասնակի) բռնագանձումից հետո սույն հոդվածին համապատասխան վճարված և (կամ) բռնագանձված արտահանման մաքսատուրքերը ենթակա են վերադարձման՝ սույն Օրենսգրքի 10-րդ գլխին համապատասխան: Գլուխ 39 Միության մաքսային սահմանով պաշարների տեղափոխման կարգի և պայմանների առանձնահատկությունները |