Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 41 Հայտի ներկայացման թվականը. 1. Հայտի ներկայացման թվականը սահմանվում է այն թվականով, որով պետական լիազոր մարմին ներկայացվել են՝ 1) նշում, որից ակնհայտորեն կամ ենթադրաբար պարզ է, որ հայտարկվում է ապրանքային նշանի գրանցում. 2) նշում, որը հնարավորություն է տալիս նույնականացնելու հայտատուին. 3) նշումներ, որոնք հնարավորություն են տալիս պետական լիազոր մարմնին կապ հաստատելու հայտատուի կամ նրա ներկայացուցչի հետ (ներկայացուցչի առկայության դեպքում). 4) գրանցման ներկայացված նիշի բավականին հստակ պատկերը (վերարտադրությունը). 5) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար հայտարկվում է ապրանքային նշանի գրանցումը. 6) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը. 2. Եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին, ապա պետական լիազոր մարմինը դրանք ստանալու օրվանից հետո` չորս աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին գրավոր ծանուցում է հայտատուին՝ առաջարկելով երկամսյա ժամկետում կատարել այդ պահանջները. 3. Եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին, և սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում չեն կատարվել պետական լիազոր մարմնի պահանջները, ապա հայտի ներկայացման թվական չի սահմանվում, հայտը համարվում է չներկայացված, և ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են հայտատուին. 4. Եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին, սակայն սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում կատարվել են պետական լիազոր մարմնի պահանջները, ապա հայտի ներկայացման թվականը սահմանվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տարրերից և նշումներից վերջինի ստացման թվականով: |