FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  410

Ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջները խախտելը.
1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ապրանքների մատակարարման կամ տեղափոխության փաստաթղթավորման համար Օրենսգրքով սահմանված պահանջների խախտման՝ Օրենսգրքով սահմանված պահանջները չբավարարող ուղեկցող փաստաթղթով կամ առանց ուղեկցող փաստաթղթի ապրանքների մատակարարման կամ տեղափոխության հայտնաբերման դեպքում, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի, խախտման հիմք հանդիսացող գործարքի կամ գործողության մասով՝
    1) գանձվում է տուգանք այդ ապրանքի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 500 հազար դրամից.
    2) սույն մասի 1-ին կետում նշված խախտումն արձանագրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
    ա. խախտման երկրորդ փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների գնի (արժեքի) 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս երկու միլիոն դրամից,
    բ. խախտման երրորդ և ավելի փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների գնի (արժեքի) 200 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 10 միլիոն դրամից.
2. Սույն հոդվածի 1-ին մասի կիրառության իմաստով՝
    1) գործարքը կամ գործողությունը համարվում է խախտման հիմք, եթե ապրանքների մատակարարման կամ տեղափոխության փաստաթղթավորման համար Օրենսգրքով սահմանված պահանջների խախտումը փաստացի կատարվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման համար օրենքով սահմանված ժամկետներում.
    2) խախտումը երկրորդ, երրորդ և ավելի անգամ կատարելու փաստ է համարվում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմվող վարչական ակտն ընդունելու օրը, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտման՝ համապատասխանաբար երկրորդ, երրորդ և ավելի անգամներ կրկնվելը:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  410

3. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում Օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողների կողմից ապրանքների մատակարարման կամ տեղափոխության փաստաթղթավորման համար Օրենսգրքով սահմանված պահանջների խախտման՝ Օրենսգրքով սահմանված պահանջները չբավարարող ուղեկցող փաստաթղթով կամ առանց ուղեկցող փաստաթղթի ապրանքների մատակարարման կամ տեղափոխության հայտնաբերման դեպքում կիրառվում է նախազգուշացում, իսկ նախազգուշացումը կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն մասով սահմանված երկրորդ փաստ արձանագրվելու դեպքում վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից հարկ վճարողը դադարում է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ.
4. Սույն հոդվածի 3-րդ մասի կիրառության իմաստով՝
    1) գործարքը կամ գործողությունը համարվում է խախտման հիմք, եթե ապրանքների մատակարարման կամ տեղափոխության փաստաթղթավորման համար Օրենսգրքով սահմանված պահանջների խախտումը փաստացի կատարվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման պահին.
    2) խախտման կատարման երկրորդ փաստ է համարվում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմվող վարչական ակտն ընդունելու օրը, սույն մասով սահմանված խախտման կրկնվելը:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  410

5. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում Կառավարության հաստատած ցանկում ներառված՝ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող և հարկային արտոնություններից օգտվող հարկ վճարողի կողմից ապրանքների մատակարարման կամ տեղափոխության փաստաթղթավորման համար Օրենսգրքով սահմանված պահանջների խախտման՝ Օրենսգրքով սահմանված պահանջները չբավարարող ուղեկցող փաստաթղթով կամ առանց ուղեկցող փաստաթղթի ապրանքների մատակարարման կամ տեղափոխության հայտնաբերման դեպքում կիրառվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատասխանատվության միջոցները: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետով սահմանված խախտման հայտնաբերման դեպքում համապատասխան վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից հարկ վճարողը դադարում է օգտվել հարկերից ազատման արտոնությունից՝ տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում և դրան հաջորդող մեկ տարում.
6. Սույն հոդվածով սահմանված խախտումներն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հայտնաբերվելու և արձանագրվելու դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման մասին որոշման շրջանակներում իրականացված միևնույն օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում արձանագրված բոլոր խախտումները դիտվում և քննարկվում են նույն վարչական վարույթի շրջանակներում` որպես խախտման փաստ արձանագրելու մեկ դեպք.
7. Սույն հոդվածով սահմանված խախտումներ հայտնաբերելու նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում հարկ վճարողի կամ նրա պաշտոնատար անձի պահանջով ներկայացվում է օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին որոշման քաղվածքը:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  410

8. Սույն հոդվածով սահմանված տուգանքների կիրառության իմաստով՝ ապրանքի գնի (արժեքի) որոշման անհնարինության դեպքում ապրանքի գին (արժեք) է համարվում խախտումը հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) միջին կշռված գինը: Եթե խախտումը հարկային մարմնի կողմից հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ բացակայում են երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) գինը, ապա ապրանքի գինը (արժեքը) հաշվարկում է հարկային մարմինը` կիրառելով անուղղակի եղանակներով հարկման բազաների և հարկային պարտավորությունների գնահատման համար Օրենսգրքով սահմանված կարգը.
9. Առանց ուղեկցող փաստաթղթի մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքի մասով ապրանքներ ձեռք բերող հարկ վճարողների կողմից տեղափոխվելու դեպքում սույն հոդվածով սահմանված տուգանքը ապրանքներ ձեռք բերող հարկ վճարողի նկատմամբ չի կիրառվում, եթե խախտումն արձանագրվելու ժամանակ հիմնավորվում է ապրանքն այլ հարկ վճարողից ձեռք բերվելու և այդ հարկ վճարողի կողմից ուղեկցող փաստաթուղթ չտրամադրվելու հանգամանքը: Այդ դեպքում տուգանքը կիրառվում է ուղեկցող հաշվարկային փաստաթուղթ չտրամադրած` ապրանք վաճառող հարկ վճարողի նկատմամբ.
10. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում բանկերի, ապահովագրական ընկերությունների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, վճարահաշվարկային և վարկային կազմակերպությունների վրա.
11. Սույն հոդվածի դրույթները ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ կիրառելի են միայն ձեռնարկատիրական գործունեության մասով: