Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 29 Մասնագիտացված կառույցի անդամի նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվության միջոցները. 1. Մասնագիտացված կառույցի անդամ աուդիտորական կազմակերպության, աուդիտորի և փորձագետ հաշվապահի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցները կիրառվում են սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված կարգի համաձայն. 2. Մասնագիտացված կառույցի անդամների նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական պատասխանատվության միջոցները` սույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն արտաքին գնահատման արդյունքներով տրված գնահատականների հիման վրա. 1) նախազգուշացում` սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն. 2) տուգանք` սույն օրենքի 31-րդ հոդվածի համաձայն. 3) մասնագիտացված կառույցին անդամակցության կասեցում` սույն օրենքի 32-րդ հոդվածի համաձայն. 4) որակավորման չեղարկում՝ սույն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն. 5) մասնագիտացված կառույցին անդամակցության դադարեցում` սույն օրենքի 34-րդ հոդվածի համաձայն. 3. Մասնագիտացված կառույցի անդամների նկատմամբ պատասխանատվության միջոցները կիրառում է մասնագիտացված կառույցը՝ մասնագիտացված կառույցի որոշումների հիման վրա: Պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումները ենթակա են հրապարակման մասնագիտացված կառույցի պաշտոնական կայքում որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում: |