Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 7 Արգելքների և սահմանափակումների պահպանումը. 1. Արգելքների և սահմանափակումների պահպանման ընդհանուր դրույթները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 7-րդ և 12-րդ հոդվածներով. 2. Ոչ սակագնային կարգավորման միջոցների, այդ թվում՝ միակողմանիորեն սահմանվող ոչ սակագնային կարգավորման միջոցների և տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը հաստատվում է Միության մասին պայմանագրին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կամ Կառավարության սահմանած դեպքերում ու կարգով, իսկ արտահանման վերահսկողության միջոցների, այդ թվում՝ ռազմական նշանակության արտադրանքի նկատմամբ կիրառվող միջոցների պահպանումը՝ Կառավարության սահմանած դեպքերում ու կարգով՝ այդ միջոցների պահպանումը հաստատող փաստաթղթեր կամ տեղեկություններ ներկայացնելու միջոցով. 3. Տարերային աղետների, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհրաժեշտ ապրանքների տեղափոխման դեպքերում և Կառավարության սահմանած այլ դեպքերում, երբ ապրանքների բացթողման ժամանակ մաքսային մարմիններ չեն կարող ներկայացվել ոչ սակագնային կարգավորման միջոցների պահպանումը հավաստող փաստաթղթերը, հայտարարատուի դիմումի հիման վրա մաքսային մարմինների թույլտվությամբ ապրանքների բացթողումը, բացառությամբ արտահանման կամ ներմուծման համար արգելված ապրանքների, կարող է կատարվել առանց նշված փաստաթղթերի առկայության՝ բացթողումից հետո՝ ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, դրանք ներկայացնելու, ինչպես նաև Միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջներն ապահովելու պայմանով. 4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված ապրանքները համարվում են պայմանական բաց թողնված ապրանքներ մինչև Միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հաստատումը ներկայացնելը, իսկ մինչև այդ նշված ապրանքների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 191-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները. 5. Անկախ սույն հոդվածի 3-րդ մասում նշված փաստաթղթերը ապրանքների բացթողումից հետո ներկայացնելու թույլտվության առկայության հանգամանքից՝ հայտարարատուն պարտավոր է ապահովել ոչ սակագնային կարգավորման միջոցների պահպանումը ներմուծման պահին։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 7 6. Միության մաքսային օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ արգելքներով և սահմանափակումներով պայմանավորված՝ ներմուծման համար արգելված ապրանքների՝ Միության մաքսային տարածքից արտահանումը Միության մաքսային օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության մեջ նշված անձանցից տարբերվող անձինք կարող են իրականացնել սույն օրենքով սահմանված դեպքում. 7. Արգելքներով և սահմանափակումներով պայմանավորված՝ ներմուծման համար արգելված ապրանքների՝ Միության մաքսային տարածքից արտահանումը կարող են իրականացնել Միության մաքսային օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության մեջ նշված անձանցից, ինչպես նաև սույն օրենքի 181-րդ հոդվածի 8-րդ մասում նշված անձանցից տարբերվող անձինք՝ մաքսային մարմնի թույլտվությամբ. 8. Միության մաքսային օրենսգրքի 12-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված՝ ապրանքների արտահանման արգելքի մասին մաքսային մարմնի որոշման կայացման դեպքում նշված որոշումն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ապրանքները մեկնման վայրից Միության մաքսային տարածք հետ չվերադարձվելու դեպքում դրանք արգելանքի են վերցնում մաքսային մարմինները՝ Միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխով սահմանված կարգով: |