Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 11 Ներկայացուցչի լիազորությունները՝ ըստ լիազորագրի. 1. Կատարողական վարույթին մասնակցելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու կատարողական վարույթի հետ կապված ցանկացած գործողություն, բացառությամբ՝ 1) կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման դիմում ներկայացնելու. 2) պահանջի զիջման հիմքով պահանջատիրոջն իրավահաջորդով փոխարինելու միջնորդություն ներկայացնելու. 3) հարկադիր կատարողին կատարման ենթակա ակտի կատարումը հետաձգելու, տարաժամկետելու, կատարման եղանակ կամ կարգ սահմանելու կամ փոփոխելու միջնորդություն ներկայացնելու, դատարանին կատարման եղանակ կամ կարգ սահմանելու կամ փոփոխելու դիմում ներկայացնելու. 4) պահանջից հրաժարվելու. 5) պահանջատիրոջը հասանելիք գույքը, ներառյալ դրամական միջոցները ստանալու. 6) բռնագանձման հերթականությունը փոփոխելու մասին համաձայնություն կնքելու. 7) հաշտության համաձայնություն կնքելու. 8) լիազորություններն այլ անձի փոխանցելու (վերալիազորման). 9) կատարողական վարույթի փաստաթղթերը ստանալու. 10) հարկադիր կատարողի որոշումները, գործողություններն ու անգործությունը բողոքարկելու. 2. Սույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը. 3. Լիազորագիր տված և այն հետագայում վերացրած վարույթի մասնակիցը պարտավոր է լիազորագրի վերացման մասին անհապաղ տեղեկացնել հարկադիր կատարողին: Մինչև լիազորագրի վերացման մասին հարկադիր կատարողի տեղեկանալը ներկայացուցչի կատարած գործողությունները համարվում են պատշաճ ներկայացուցչի կողմից կատարված։ |