FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  3

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
    1) վտանգավոր բեռ` վտանգավոր նյութ, հումք, վտանգավոր թափոններ, որոնք փոխադրման ընթացքում իրենց յուրահատկությունների հետևանքով կարող են վնաս պատճառել մարդկանց կյանքին և առողջությանը, առաջացնել շրջակա միջավայրի աղտոտում և վնասել տրանսպորտային միջոցները կամ շենքերն ու շինությունները՝ «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի (ԱԴՌ) դասակարգման համաձայն.
    2) վտանգավոր բեռ փոխադրող` վտանգավոր բեռը փոխադրելու համապատասխան թույլտվություն ունեցող իրավաբանական անձ, որն իրականացնում է վտանգավոր բեռի փոխադրումը.
    3) վտանգավոր բեռի փոխադրում` արտադրության կամ պահպանման վայրից (սկզբնակետ) նշանակման վայր (վերջնակետ) վտանգավոր բեռների փոխադրման հետ կապված գործունեություն, որն ընդգրկում է վտանգավոր բեռի, դրա տարաների, տրանսպորտային միջոցների, բեռի ընդունման, փոխադրման, հանձնման գործողությունների իրականացման, ինչպես նաև փոխադրման բոլոր փուլերում բեռի կարճաժամկետ պահպանման հետ կապված աշխատանքները.
    4) փոխադրման երթուղի` վտանգավոր բեռի փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ տրանսպորտային միջոցների շարժման համար հաստատված ուղեգիծ, որը ներառում է դրանց կայանման վայրերը և լիցքավորման կետերը.
    5) վտանգավոր բեռը ստացող` փոխադրման փաստաթղթերում նշված իրավաբանական անձ, որը լիազորված է ստանալու իր անունով ուղարկված (առաքված) վտանգավոր բեռը.
    6) վտանգավոր բեռ փոխադրող ավտոտրանսպորտային միջոց` բեռնատար ավտոտրանսպորտային միջոց, որն արտադրող գործարանի կողմից նախատեսված է կամ փոխադրողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերասարքավորված է տվյալ տիպի վտանգավոր բեռի փոխադրման համար.
    7) վթարային քարտ` վտանգավոր բեռի հատկությունների և դրա փոխադրման ժամանակ առաջացող վթարների կամ միջադեպերի և դրանց հետևանքների վերացման գործողությունների սահմանված նմուշի փաստաթուղթ, որը լրացվում է բեռնառաքողի կողմից և բեռի հետ միասին տրամադրվում փոխադրողին: Վթարային քարտի օրինակելի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  3

8) բեռնառաքող` փոխադրման փաստաթղթերում նշված իրավաբանական անձ, որը նախապատրաստում, փաթեթավորում և առաքում է վտանգավոր բեռը.
    9) չվնասազերծված տարա` վտանգավոր բեռներ փոխադրելու և պահելու համար նախատեսված տարաներ, կոնտեյներներ, անոթներ, ցիստեռններ, որոնք վտանգավոր բեռը բեռնաթափելուց հետո չեն անցել մաքրում, ախտահանում, վարակազերծում կամ ակտիվազերծում.
    10) մասնագիտական վերապատրաստման վկայական՝ վտանգավոր բեռներ փոխադրելու պահանջների մասնագիտական ստուգման դրական արդյունքի հիման վրա վարորդներին և անվտանգության մասնագետներին տրվող համապատասխան նմուշի փաստաթուղթ.
    11) մասնագիտական վերապատրաստում՝ վտանգավոր բեռների փոխադրման պահանջների կազմակերպման, անվտանգ փոխադրումների իրականացման, վթարների հավանականության նվազեցման, ինչպես նաև վթարային արձագանքման վերաբերյալ «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի (ԱԴՌ) պահանջներին համապատասխան ծրագրերով վարորդների և անվտանգության մասնագետների մասնագիտական ուսուցում, որն իրականացնելու են վտանգավոր բեռներ փոխադրելու՝ մասնագիտական վերապատրաստման գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող կազմակերպությունները.
    12) հատուկ վտանգավոր բեռներ՝ վտանգավոր բեռներ, որոնք իրենց ֆիզիկաքիմիական հատկություններով մարդկանց կյանքին ու առողջությանը պատճառող վնասի և շրջակա միջավայրի համար վտանգավորության բարձր աստիճան ունեն և ցանկացած տեսակի մեկուսացում են պահանջում։