FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  302

Պարզեցված վարույթի կարգով քննվող գործով եզրափակիչ դատական ակտը.
1. Պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացվող վճռի պատճառաբանական մասը պարունակում է նշում հայցվորի փաստարկները դատարանի պատճառաբանություն համարելու վերաբերյալ, ինչպես նաև գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ դատարանի պատճառաբանությունը.
2. Պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացվող վճռի պատճառաբանական մասը պարունակում է դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, հղում այն օրենքներին և այլ իրավական ակտերին, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս, ինչպես նաև գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ դատարանի պատճառաբանությունը, եթե՝
    1) գործի քննության ընթացքում հայցի դեմ ներկայացվել է առարկություն.
    2) հայցը բավարարվել է մասնակի.
    3) հայցը մերժվել է.
3. Պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացված վճիռը, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ են մտնում այն հրապարակելու օրվանից տասնհինգ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում.
4. Պարզեցված վարույթի կարգով քննվող գործով կայացված հայցն առանց քննության թողնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն հրապարակելու օրվանից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում։