FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  7

Պետական կառավարման համակարգի մարմնի կազմավորման կարգը և կանոնադրությունը.
1. Պետական կառավարման համակարգի մարմինն ստեղծվում, վերակազմակերպվում, և դրա գործունեությունը դադարեցվում է օրենքով.
2. Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարին վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Կառավարությունը, բացառությամբ տեսչական մարմնի ղեկավարի, որի նշանակումն ու ազատումը կարգավորվում են «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
3. Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալին ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
4. Վարչապետին ենթակա մարմնի ղեկավարին նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
5. Վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի տեղակալին ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
6. Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
7. Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալին ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է համապատասխան նախարարը, բացառությամբ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալների.
8. Նախարարության, ինչպես նաև նախարարությանը ենթակա մարմնի աշխատողների քանակը, համապատասխան նախարարի առաջարկությամբ, սահմանում է վարչապետը: Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների աշխատողների քանակը սահմանում է վարչապետը.
9. Նախարարության կանոնադրությունը հաստատում է վարչապետը՝ համապատասխան նախարարի առաջարկությամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
10. Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմնի կանոնադրությունը հաստատում է վարչապետը.
11. Նախարարությանը ենթակա մարմնի կանոնադրությունը հաստատում է համապատասխան նախարարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
12. Նախարարության հաստիքացուցակը հաստատում է համապատասխան նախարարը.
13. Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմնի հաստիքացուցակը հաստատում է տվյալ մարմնի ղեկավարը.
14. Նախարարությանը ենթակա մարմնի հաստիքացուցակը տվյալ մարմնի ղեկավարի առաջարկությամբ հաստատում է համապատասխան նախարարը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  7

15. Պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրությունը, ի թիվս այլնի, ներառում է պետական կառավարման համակարգի մարմնի՝
    1) անվանումը և գտնվելու վայրը,
    2) կառավարման և ղեկավարման կազմակերպումը,
    3) կառուցվածքը.
16. Պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը սահմանում է Կառավարությունը: