FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ

article  16

Արժեթղթավորման ֆոնդի կառավարչի իրավասությունները.
1. Արժեթղթավորման ֆոնդի կառավարիչը, ի լրումն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավասությունների, ունի նաև հետևյալ իրավասությունները՝
    1) ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկման նպատակով ձեռք է բերում ակտիվներ.
    2) թողարկում է ակտիվներով ապահովված արժեթղթեր.
    3) իրականացնում է ակտիվների կառավարումը.
    4) ակտիվների և ակտիվներով ապահովված արժեթղթերի սպասարկման նպատակով կնքում է ծառայությունների մատուցման պայմանագրեր.
    5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրելի ցանկացած գործողություն, որ անհրաժեշտ է սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերում նշված իրավասությունների իրականացման համար.
2. Արժեթղթավորման ֆոնդի կառավարչին արգելվում է սույն օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և ակտիվներով ապահովված արժեթղթերի ազդագրով չնախատեսված գործառնությունների իրականացումը.
3. Արժեթղթավորման ֆոնդի կառավարիչը կարող է կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներ բացառապես ակտիվների խմբի իրացվելիության ապահովման և ակտիվների խմբի մեջ մտնող ակտիվների սկզբնական արժեքի պահպանման նպատակով: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել արժեթղթավորման ֆոնդի կողմից կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների տեսակները և ածանցյալ ֆինանսական գործիքներում ներդրումների առավելագույն չափը: