Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 37 Փորձաքննություն նշանակելը. 1. Գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել, որը կարող է հանձնարարվել կա´մ մասնագիտացված փորձագիտական հաստատությանը, կա´մ փորձագետին. 2. Դատարանի նշանակած փորձաքննության հետ կապված ծախսերը կատարվում են դատական ծախսերի հաշվին. 3. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն դատարանին առաջադրելու հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում, ինչպես նաև նշելու այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որին դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը. 4. Փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որով սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը. 5. Փորձագետ նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում նշում է դատարանի անվանումը, փորձաքննություն նշանակելու ամսաթիվը, գործի անվանումը, փորձագետին առաջադրվող հարցերը, փորձագետի անունը կամ մասնագիտացված փորձագիտական հաստատության անվանումը, որին հանձնարարվում է փորձաքննության կատարումը, փորձագետին տրամադրված նյութերը (փաստաթղթերը), անհրաժեշտության դեպքում` դրանց հետ վարվելու պայմանները. 6. Դատարանը նախազգուշացնում է փորձագետին` ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին։ Դատարանը փորձագետից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը. 7. Դատավարության մասնակիցը կարող է միջնորդել դատարանին նշանակելու փորձաքննություն և այն հանձնարարելու իր կողմից ընտրված փորձագիտական հաստատությանը կամ փորձագետին՝ իր միջոցների հաշվին: |