FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  104

Որակավորման գրավոր քննության արդյունքներն ստուգող հանձնաժողովները.
1. Որակավորման գրավոր քննության աշխատանքներն ստուգելու և գնահատելու նպատակով Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ ձևավորվում է համապատասխան մասնագիտացում ունեցող գնահատման հանձնաժողով.
2. Գնահատման հանձնաժողովի կազմի մեջ են մտնում համապատասխան մասնագիտացում ունեցող հինգ դատավոր և իրավունքի համապատասխան բնագավառի երկու իրավաբան գիտնական.
3. Գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար գրավոր քննություն անցկացնելուց ոչ շուտ, քան չորս օր առաջ Ուսումնական հարցերի հանձնաժողովն առաջարկում է գործունեությունը գնահատված լինելու դեպքում գնահատման վերջին արդյունքներով՝ բարձր կամ լավ գնահատական ստացած յուրաքանչյուր մասնագիտացման 10 դատավորի թեկնածություն՝ նրանց համաձայնությամբ, իսկ Լիազոր մարմինը՝ իրավունքի համապատասխան բնագավառի առնվազն չորս իրավաբան գիտնականի թեկնածություն՝ նրանց համաձայնությամբ: Լիազոր մարմնի ներկայացրած իրավաբան գիտնականները չեն կարող լինել դատավոր.
4. Գնահատման հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել Բարձրագույն դատական խորհրդի անդամները, Վճռաբեկ դատարանի նախագահը, Վճռաբեկ դատարանի պալատի նախագահները և Ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամները.
5. Գրավոր քննություն անցկացնելու օրը` քննության ավարտից անմիջապես հետո, նշված դատավորներից և իրավաբան գիտնականներից վիճակահանությամբ ընտրվում են գնահատման հանձնաժողովների անդամներ: Վիճակահանությունն անցկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը.
6. Գնահատման հանձնաժողովի աշխատանքն իրականացվում է գաղտնի: Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է հանձնաժողովի աշխատանքը գաղտնի իրականացնելու անհրաժեշտ մանրամասներ: Գնահատման հանձնաժողովի անդամների անունները ենթակա չեն հրապարակման մինչև քննության արդյունքների հրապարակումը.
7. Գնահատման հանձնաժողովի անդամին Դատական դեպարտամենտը վճարում է հատուցում՝ Կառավարության սահմանած չափով և կարգով:
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  104

8. Եթե Գնահատման հանձնաժողովի անդամը տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել իր կամ գնահատման հանձնաժողովի այլ անդամի անկողմնակալության մեջ, նա պարտավոր է այդ մասին անհապաղ գրավոր հայտնել համապատասխանաբար Ուսումնական հարցերի հանձնաժողովին կամ Լիազոր մարմնին և Բարձրագույն դատական խորհրդին.
9. Բարձրագույն դատական խորհուրդն իր նախաձեռնությամբ, Ուսումնական հարցերի հանձնաժողովի կամ Լիազոր մարմնի առաջարկով կարող է դադարեցնել գնահատման հանձնաժողովի համապատասխան անդամի լիազորությունները, եթե գնահատման հանձնաժողովի անդամի անաչառությունն անկողմնակալ դիտորդի մոտ կարող է հարուցել ողջամիտ կասկած.
10. Գնահատման հանձնաժողովի դատավոր անդամի լիազորությունները դադարում են, եթե դադարել, դադարեցվել կամ կասեցվել են նրա՝ որպես դատավորի լիազորությունները.
11. Գնահատման հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու կամ դադարելու դեպքում նոր անդամը նշանակվում է ընդհանուր կարգով.
12. Գնահատման հանձնաժողովի նախագահն ընտրվում է հանձնաժողովի կազմից՝ անդամների ձայների մեծամասնությամբ.
13. Գնահատման հանձնաժողովի գործունեությունը դադարում է գրավոր քննության արդյունքներն ամփոփելու ժամկետը լրանալուց հետո: