Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 58 Վկայի իրավունքները և պարտականությունները. 1. Վկան իրավունք ունի՝ 1) իմանալու, թե որ վարույթով է հրավիրվում. 2) վարույթն իրականացնող մարմին ներկայանալու փաստաբանի հետ. 3) հրաժարվելու ցուցմունք տալուց կամ նյութեր տրամադրելուց, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ դրանք հետագայում կարող են օգտագործվել իր կամ իր ամուսնու կամ մերձավոր ազգականի դեմ. 4) ցուցմունքներ տալիս վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ օգտվելու փաստաթղթերից և իր գրավոր նշումներից. 5) ցուցմունքներ տալիս կազմելու պլաններ, սխեմաներ և գծանկարներ. 6) մինչդատական վարույթի ընթացքում անձամբ գրավոր շարադրելու իր ցուցմունքները. 7) առարկելու վարույթի հանրային մասնակիցների գործողությունների դեմ. 8) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրությանը, ինչպես նաև համապատասխան մասով՝ դատական նիստի արձանագրությանը և իր ցուցմունքների գրառումների լրիվության և ճշտության հետ կապված ներկայացնելու դիտողություններ, պահանջելու համապատասխան արձանագրության մեջ կատարել իր մատնանշած հանգամանքների մասին գրառումներ. 9) յուրաքանչյուր անգամ ստանալու ապացուցողական կամ վարութային այլ գործողությանը մասնակցելու համար կատարած ծախսերի հատուցում. 10) հետ ստանալու վարույթն իրականացնող մարմնի կողմից իրենից վերցված առարկաները, փաստաթղթերը և այլ նյութերը, եթե օրենքով այլ բան սահմանված չէ. 11) իր, ինչպես նաև իր ընտանիքի անդամի կամ այլ մերձավոր անձի կյանքին, առողջությանը և իրավաչափ շահերին սպառնացող վտանգի դեպքում վարույթն իրականացնող մարմնից հայցելու և ստանալու հատուկ պաշտպանություն. 12) իրականացնելու սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ իրավունքներ. 2. Վկան պարտավոր է՝ 1) ներկայանալ վարույթն իրականացնող մարմնի հրավերով` ծանուցագրում նշված օրը և ժամին. 2) տալ ցուցմունք. 3) վարույթն իրականացնող մարմնի պահանջով փորձաքննության համար հանձնել սույն օրենսգրքով նախատեսված նմուշներ, ենթարկվել քննման և փորձաքննության, եթե դա անհրաժեշտ է իր տված ցուցմունքը ստուգելու համար. |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 58 4) վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել արտահիվանդանոցային փորձաքննության՝ ստուգելու համար վարույթով պարզաբանման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու, հիշելու և վերարտադրելու նրա ունակությունը, եթե այն կասկածի տակ դնելու բավարար հիմքեր կան. 5) այլ վայր մեկնելիս վարույթն իրականացնող մարմնին նախապես տեղեկացնել իր գտնվելու նոր վայրի և իր հետ հաղորդակցվելու միջոցների մասին. 6) առանց նախագահողի թույլտվության չլքել դատական նիստի դահլիճը կամ դատարանի շենքը. 7) ենթարկվել վարույթն իրականացնող մարմնի կարգադրություններին և դատական նիստի կարգին: |