FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  102.1

Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգը և համակարգի կիրառման հիմնական սկզբունքները.
1. Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգը (այսուհետև՝ թվային համակարգ) տվյալների ամբողջություն է, որի նպատակն է՝
    1) ապահովել աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի, ինչպես նաև դրանում փոփոխությունների վերաբերյալ տվյալների մուտքագրմամբ կնքումը (ընդունումը) և օգտագործումը, ինչպես նաև մուտքագրումից հետո այդ տվյալների ներբեռնելու հնարավորությունը.
    2) աջակցել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացմանը.
2. Թվային համակարգի կիրառման հիմնական սկզբունքներն են՝
    1) աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության արդյունավետության ապահովումը.
    2) թվային համակարգից սույն օրենսգրքով սահմանված կարգով օգտվելու իրավասություն ունեցող աշխատանքային հարաբերությունների կողմերի համար թվային համակարգում առկա տվյալների ցանկացած պահի հասանելիությունը: