Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 8 Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական ուղղությունները. 1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են՝ 1) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման ու պաշտպանության և սոցիալական ներառման նպատակով մատչելի պայմանների, հավասար հնարավորությունների, կազմակերպական և իրավական հիմքերի ապահովումը՝ անկախ հաշմանդամության առաջացման պատճառից, բնույթից, անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանից և այլ հանգամանքներից. 2) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ապահովումը՝ զբաղվածությանը, կրթությանը և կենսագործունեության այլ ոլորտներում նրանց լիարժեք մասնակցությունն ապահովելու նպատակով. 3) համընդհանուր դիզայնի սկզբունքների առավելագույն պահպանումը, դրանց հիման վրա ստանդարտների մշակումը և հաստատումը, հետազոտությունների իրականացումը, կրթական և իրազեկվածության բարձրացման ծրագրերի իրականացումը. 4) հաշմանդամություն ունեցող անձանց համար աջակցող միջոցների ստեղծման և զարգացման խթանումը, աջակցող միջոցների, այդ թվում՝ ծառայությունների ստեղծմանը և կիրառմանը միտված ծրագրերի (միջոցառումների) իրականացումը. 5) հաշմանդամություն ունեցող անձանց համար աջակցող միջոցների վերաբերյալ տեղեկությունների մատչելիության և հասանելիության ապահովումը. 6) հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, այդ թվում՝ շինությունների, տրանսպորտային միջոցների, սարքավորումների, համընդհանուր օգտագործման ապրանքների, ինչպես նաև տեղեկատվության և հաղորդակցության (այդ թվում՝ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների), այլ ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովումը. 7) համայնքներում մատչելի ծառայությունների ստեղծումն ու զարգացումը, հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի, համայնքում ներառվելու, ընտանեկան կամ դրան մոտ միջավայր ապահովելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը և դրանց բարելավումը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 8 8) հաշմանդամություն ունեցող անձանց՝ բնակավայր, կրթություն, մասնագիտություն, աշխատանք, ապրելու և ինքնադրսևորվելու համար անհրաժեշտ միջավայր ընտրելու, ինչպես նաև որակյալ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքի իրականացման ապահովումը. 9) հաշմանդամություն ունեցող անձանց համար սոցիալական ներառմանը միտված միջոցառումների, մատուցվող ծառայությունների և տրամադրվող աջակցող միջոցների մատչելիության, հասանելիության և հասցեականության ապահովումը. 10) ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը՝ իրականացման համար մատչելի պայմանների, անհրաժեշտ երաշխիքների, կազմակերպական և իրավական հիմքերի ապահովմամբ. 11) հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող համապատասխան մասնագետների ուսուցման, վերապատրաստման և վերաորակավորման գործընթացի ապահովումը. 12) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման ու պաշտպանության և սոցիալական ներառման բնագավառում միջազգային համագործակցության զարգացումը. 13) հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքն ընտանիքում կազմակերպելու առաջնայնությունը, հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացումը, խնամքի ծառայությունների փոխակերպումը համայնքահենք ծառայություններով: |