FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ

article  26

Խորհրդի ձևավորումը.
1. Խորհուրդը կազմված է յոթ անդամից.
2. Խորհրդի անդամներին նշանակում է՝
    1) մեկին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
    2) մեկին՝ Կենտրոնական բանկի խորհուրդը.
    3) մեկին՝ բանկերի միությունը (միությունները), մեկին՝ վարկային կազմակերպությունների միությունը (միությունները), մեկին՝ ապահովագրական ընկերությունների միությունը (միությունները), մեկին՝ մյուս Կազմակերպությունների միությունները.
    4) մեկին՝ սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները.
3. Խորհրդի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով.
4. Խորհրդի նոր անդամը պետք է նշանակվի Խորհրդի անդամի լիազորությունների դադարումից ոչ շուտ, քան երեք, և ոչ ուշ, քան երկու ամիս առաջ՝ սույն հոդվածով սահմանված կարգով, բացառությամբ սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի.
5. Եթե սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Կազմակերպության միություն(ներ)ը և (կամ) սպառողների իրավունքների պաշտպանության միությունները չեն նշանակում Խորհրդի՝ իրենց անդամին, ապա նրան նշանակում է Կենտրոնական բանկի խորհուրդը՝ մեկ ամսվա ընթացքում.
6. Խորհրդի անդամների նշանակման իրավունք ունեն այն Կազմակերպությունների միությունները և սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունները, որոնց պետական գրանցման օրվանից անցել է առնվազն հինգ տարի: Կազմակերպությունների միությունների և սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների կողմից Խորհրդի անդամների նշանակման կարգը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: