FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  940

Բանկի պատասխանատվությունն ակրեդիտիվի պայմանները խախտելու համար.
1. Ակրեդիտիվի պայմանները խախտելու համար վճարողի առջև պատասխանատվություն է կրում էմիտենտ բանկը, իսկ էմիտենտ բանկի առջև` կատարող բանկը, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի.
2. Կատարող բանկի կողմից ծածկված կամ հաստատված ակրեդիտիվով դրամական միջոցները վճարելուց անհիմն հրաժարվելու դեպքում միջոցներ ստացողի առջև պատասխանատվությունը կարող է դրվել այդ բանկի վրա.
3. Կատարող բանկի կողմից ծածկված կամ հաստատված ակրեդիտիվով դրամական միջոցները ակրեդիտիվի պայմանները խախտելու հետևանքով ոչ ճիշտ վճարելու դեպքում վճարողի առջև պատասխանատվությունը կարող է դրվել այդ բանկի վրա: