FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  3

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
    1) ծանուցում՝ ծանուցման ենթակա գործունեության իրականացման համար լիազոր մարմնին օրենքով սահմանված կարգով տեղեկացում.
    2) ծանուցման ենթակա գործունեության տեսակ՝ գործունեության տեսակ, որի իրականացման համար օրենքով պահանջվում է ծանուցում.
    3) ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձ՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև պետական կամ համայնքի հիմնարկ, որն օրենքով սահմանված կարգով ներկայացրել է ծանուցում, և ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը օրենքով սահմանված կարգով չի մերժվել.
    4) ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառում՝ գործընթաց՝ կապված ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման հետ.
    5) լիազոր մարմին՝ մարմին, որին ներկայացվում է ծանուցում, և որը լիազորված է սույն օրենքով սահմանված կարգով իրականացնելու ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառում.
    6) պատշաճ ձևով տեղեկացում կամ փաստաթղթերի ուղարկում՝ տեղեկացումը կամ փաստաթղթերի ուղարկումը համարվում է պատշաճ ձևով կատարված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով՝ դրանց ստացման մասին էլեկտրոնային հետադարձ ծանուցմամբ (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով) կամ սույն օրենքով սահմանված՝ ներմուծման և արտահանման ծանուցման ենթակա գործունեության տեսակների մասով՝ համացանցային կայքէջում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ հանձնվել են ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով):