Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 56 Պահեստազորում հաշվառման կարգը. 1. Պահեստազորում հաշվառումը զինվորական հաշվառման անբաժանելի մասն է, որի նպատակն է ապահովել խաղաղ ժամանակ պահեստազորային պատրաստության շրջանակներում քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման գործընթացի, իսկ պատերազմի ժամանակ` զորահավաքային զորակոչի պատշաճ իրականացումը. 2. Պահեստազորում հաշվառվում են` 1) ժամկետային պարտադիր կամ պայմանագրային զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցած և համապատասխան ծառայությունից սույն օրենքով սահմանված կարգով արձակված քաղաքացիները. 2) սույն օրենքով սահմանված դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները. 2.1) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով և ժամկետներով շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցած և համապատասխան ծառայությունից սույն օրենքով սահմանված կարգով արձակված կամ շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցնելու դիմաց սահմանված համապատասխան գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարած քաղաքացիները. 2.2) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներով շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցած և համապատասխան ծառայությունից սույն օրենքով սահմանված կարգով արձակված կամ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցնելու դիմաց սահմանված համապատասխան գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարած քաղաքացիները. 3) սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում նշված քաղաքացիները. 4) բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում ռազմական պատրաստություն անցած և սույն օրենքով սահմանված կարգով «լեյտենանտ» զինվորական կոչում ստացած քաղաքացիները. 5) ռազմահաշվառական մասնագիտություն ունեցող իգական սեռի քաղաքացիները. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 56 6) Հայաստանի Հանրապետության ոստիկանության, պետական պահպանության ծառայության, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության և փրկարարական ծառայության համակարգերից արձակված քաղաքացիները` նրանց շնորհված հատուկ կոչումները (բացառությամբ զինվորական կոչումների) հաշվի առնելով. 7) 37 տարեկանը լրացած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք. 8) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և զինվորական կոչում ունեցող անձինք` ունեցած զինվորական կոչումները հաշվի առնելով` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան. 9) սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դիմաց օրենքով սահմանված կարգով վճարներ կատարած քաղաքացիները. 10) օրենքով սահմանված կարգով զինվորական հաշվառման ենթակա և սույն մասում չնշված այլ կարգավիճակ ունեցող քաղաքացիները. 3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերում քաղաքացիները պահեստազորում հաշվառվում են տարածքային զինվորական կոմիսարի որոշմամբ: |