Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ article 15 Ձերբակալված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է սահմանափակվել հսկող դատախազի կողմից հաստատված` քննիչի որոշմամբ, եթե առկա են հիմնավոր պատճառներ, որ այդ իրավունքի իրականացումը կարող է խոչընդոտել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կանխումը կամ խափանումը կամ հանգեցնել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման համար անհրաժեշտ ապացույցների ոչնչացման կամ վնասման: Այդ մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը գրավոր իրազեկում է ձերբակալված անձին, ինչպես նաև ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմին։ Կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է սահմանափակվել միայն Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացված դատարանի որոշմամբ, որի մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը գրավոր իրազեկում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին: Ձերբակալված օտարերկրյա քաղաքացուն և քաղաքացիություն չունեցող անձին տեսակցություն տրամադրվում է նաև վերջինիս քաղաքացիության կամ մշտական բնակության պետության իրավասու ներկայացուցչի հետ՝ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում: Մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կամ այլ անձանց հետ տեսակցությունն անցկացվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի ծառայողների հսկողությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Այդ անձանց կողմից ձերբակալված կամ կալանավորված անձանց արգելված առարկաներ, քրեական վարույթի իրականացումը խոչընդոտող կամ նոր հանցագործության կատարմանը նպաստող նյութեր, տեղեկություններ փոխանցելը կամ փոխանցելու փորձը կարող է հանգեցնել տեսակցության վաղաժամկետ դադարեցման: Ձերբակալված անձին մերձավոր ազգականների հետ տրամադրվում է առնվազն մեկ տեսակցություն` մինչև մեկ ժամ տևողությամբ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ article 15 Կալանավորված անձին մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կամ այլ անձանց հետ ամսվա ընթացքում տրամադրվում է առնվազն երկու կարճատև տեսակցություն` մինչև երեք ժամ տևողությամբ: Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը տեսակցողի հետ տրամադրվում է այնպիսի հատուկ պայմաններում, որոնք բացառում են տեսակցողի վարակումը: Միայն մերձավոր ազգականների հետ երկարատև տեսակցություն տրամադրվում է երկու ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև երեք օր տևողությամբ: Երկարատև տեսակցություն տրամադրվում է նաև կալանավորված անձի հետ ամուսնության մեջ չգտնվող այն անձի հետ, որի հետ կալանավորված անձն ունի համատեղ երեխա: Կալանավորված անձի խնդրանքով երկարատև տեսակցությունը կարող է փոխարինվել կարճատև տեսակցությամբ: Կարճատև և երկարատև տեսակցություններ տրամադրելու կարգը սահմանվում է ներքին կանոնակարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ article 15 ՊԱՇՏՊԱՆԻ, ՄԵՐՁԱՎՈՐ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻ և ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՏԵՍԱԿՑԵԼԸ. Ձերբակալված կամ կալանավորված անձն ունի իր պաշտպանի հետ խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցելու իրավունք՝ առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման, անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից, բացառությամբ իր մասնակցությամբ վարութային գործողություններ կատարելու դեպքերի։ Կալանավորված անձի միջնորդության հիման վրա քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նրան թույլատրվում են նաև խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցություններ քրեական վարույթով պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ՝ առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման (բացառությամբ նրա մասնակցությամբ վարութային գործողություններ կատարելու դեպքերի), եթե դա պայմանավորված է կալանավորված անձին քրեական վարույթի հետ չկապված իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտությամբ: Քրեական վարույթն իրականացնող մարմնի նշած միջնորդության քննարկումը և լուծումը, ինչպես նաև կալանավորված անձի՝ դրա կապակցությամբ կայացրած որոշման բողոքարկումն իրականացվում են Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։ Ձերբակալված կամ կալանավորված անձի տեսակցությունը պաշտպանի հետ տրամադրվում է Քրեական դատավարության օրենսգրքի 45-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված փաստաթղթերի, իսկ փաստաբանի հետ՝ նրա անձը հաստատող փաստաթղթի, փաստաբան լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթի, ինչպես նաև կալանավորված անձի համապատասխան միջնորդությունը բավարարելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա։ Եթե առկա է ձերբակալված անձի մասնակցությամբ վարութային գործողություններ կատարելու անհրաժեշտություն, ապա պաշտպանի հետ նրա տեսակցության տևողությունը կարող է սահմանափակվել Քրեական դատավարության օրենսգրքի 222-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ article 15 Եթե ձերբակալված կամ կալանավորված նույն անձի հետ տեսակցության համար ներկայացել է մի քանի փաստաբան կամ պաշտպան, ապա ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի պատճառաբանված գրավոր որոշմամբ, ելնելով այդ վայրի անվտանգության և բնականոն աշխատանքի ապահովման անհրաժեշտությունից, ձերբակալված կամ կալանավորված անձի հետ միաժամանակյա տեսակցության հնարավորություն կարող է տրվել ոչ բոլոր փաստաբաններին կամ պաշտպաններին՝ այդ որոշման պատճենը տրամադրելով ձերբակալված կամ կալանավորված անձին, ինչպես նաև տեսակցության եկած փաստաբաններին կամ պաշտպաններին։ Այս դեպքում ձերբակալված կամ կալանավորված անձն ինքն է ընտրում այն փաստաբաններին կամ պաշտպաններին, որոնց հետ պետք է տեսակցի: Ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցությունը փաստաբանի կամ պաշտպանի հետ տրամադրվում է այնպիսի պայմաններում, որոնցում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի ծառայողները նրանց կարողանան տեսնել, բայց չկարողանան լսել: Ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, իսկ կալանավորված անձանց` նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, տրամադրվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ: Ձերբակալված օտարերկրյա քաղաքացուն և քաղաքացիություն չունեցող անձին տեսակցություն տրամադրվում է նաև վերջինիս քաղաքացիության կամ մշտական բնակության պետության իրավասու ներկայացուցչի հետ՝ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում: Ձերբակալված անձանց չի տրամադրվում տեսակցություն զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: |