Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2 Ոստիկանության խնդիրները. Ոստիկանության խնդիրներն են օրենքին համապատասխան ապահովել` 1) մարդու անվտանգությունը՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում. 2) հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը. 3) հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը. 3.1) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով հետաքննության կատարումը. 3.2) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ապացուցողական և վարութային այլ գործողությունների կատարմանն օժանդակությունը. 4) հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը. 4.1) ճանապարհային երթևեկության անվտանգությունը. 5) սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը. 6) սույն օրենքով նախատեսված սահմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս օժանդակությունը: Ոստիկանության վրա այլ խնդիրներ կարող են դրվել միայն սույն օրենքով: |