FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

article  12

Կամավոր աշխատանքի հետ կապված ծախսերը.
1. Կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ ծախսերի իրականացման նպատակով կամավորին ֆինանսական կամ գույքային միջոցները տրամադրվում են նախապես՝ Կազմակերպության կողմից, իսկ կամավոր աշխատանքներից բխող լրացուցիչ ծախսերը փոխհատուցվում են այդ ծախսերը հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում՝ այդ փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ ոչ ուշ, քան մինչև հաջորդ ամսվա 15-ը: Սույն մասում նշված լրացուցիչ ծախսերի փոխհատուցման առավելագույն չափը սահմանվում է նախապես՝ կողմերի գրավոր համաձայնությամբ.
2. Իր բնակության վայրից (քաղաքից կամ գյուղից) դուրս կամավոր աշխատանք կատարելու դեպքում Կազմակերպության կողմից կամավորին տրվում է, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ֆինանսական կամ գույքային միջոցներից կամ կամավոր աշխատանքներից բխող լրացուցիչ ծախսերի փոխհատուցումից բացի, նաև ծախսերի հատուցում՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգին և չափերին համապատասխան.
3. Սույն հոդվածով նախատեսված ֆինանսական միջոցները, հատուցումները կամ փոխհատուցումները կամավորին վճարվում են Հայաստանի Հանրապետության արժույթով՝ անկանխիկ եղանակով: