FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  11

Դիմումի ձևը և բովանդակությունը.
1. Դիմումը դատարան է ներկայացվում քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված ձևով և բովանդակությամբ.
2. Դիմումում պետք է նշվեն նաև`
    ա) պարտատիրոջ դրամական պահանջի չափը, պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով.
    բ) պարտավորության կամ դրա մասի (մասերի) կատարման ժամկետը.
    գ) հարկադրված սնանկության դիմում ներկայացվելու կամ կամավոր սնանկության դիմումը պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացվելու դեպքում առաջարկ՝ ժամանակավոր կառավարչի թեկնածության կամ համաձայնություն՝ ընտրությունը դատարանին թողնելու վերաբերյալ.
2.1. Կամավոր սնանկության դիմումը ֆիզիկական անձի կողմից ներկայացվելու դեպքում պարտապանը ժամանակավոր կառավարչի թեկնածություն չի առաջարկում, և թեկնածուի ընտրությունն ու կառավարչի նշանակումն իրականացվում են սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված կարգով.
3. Դիմումին կցվում են նաև`
    ա) իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 30 օրից ոչ ավելի վաղեմություն ունեցող պետական գրանցման տվյալները.
    բ) հարկային մարմինների կողմից դիմումը ներկայացվելու դեպքում` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող պարտապանի ներկայացրած վերջին հարկային հաշվարկները.
    գ) դիմումում ժամանակավոր կառավարչի թեկնածության առաջարկ ներկայացնելու դեպքում` այդ թեկնածուի գրավոր համաձայնությունը` որպես ժամանակավոր կառավարչի թեկնածու հանդես գալու վերաբերյալ.
4. Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենը ներկայացնելու անհնարինությունը պետք է հիմնավորվի դիմողի կողմից.
5. Պարտատիրոջ դիմումը կարող է հիմնվել տարբեր պարտավորություններով միավորված պահանջների վրա.
6. Պարտատերերը կարող են միավորել իրենց պահանջները պարտապանի նկատմամբ և մեկ դիմում ներկայացնել դատարան: Նման դիմումը ստորագրում են պահանջները միավորած բոլոր պարտատերերը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  11

7. Հարկադրված սնանկության դիմում ներկայացնելիս դիմումին կցվում են դիմումի օրինակը և դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի պատճենները` պարտապանների թվին համապատասխան: Մինչև հարկադրված սնանկության դիմում ներկայացնելը դիմումը և կից փաստաթղթերը դիմողը չի ուղարկում պարտապանին.
8. Հարկադրված սնանկության դիմում ներկայացնելիս պարտատերը կարող է միջնորդել դատարան` պարտապանին սնանկ ճանաչելուց հետո դիմումը դիտարկել նաև որպես պահանջ, եթե դիմումը համապատասխանում է նաև սույն օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին: Նման միջնորդություն ներկայացվելու դեպքում ներկայացվում է դիմումի և կից փաստաթղթերի ևս երկու օրինակ, իսկ սույն պահանջը չպահպանելու դեպքում միջնորդությունը չի քննարկվում, որի մասին դիմումը ներկայացրած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը: Միջնորդություն ներկայացնելը չի սահմանափակում դիմողի` սույն օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով պահանջ ներկայացնելու իրավունքը: