FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  16

Հարկադիր կատարողին այլ պաշտոնի փոխադրելը և ժամանակավոր թափուր պաշտոնի նշանակում կատարելը.
1. Հարկադիր կատարողն առանց իր համաձայնության կարող է փոխադրվել`
    1) ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո (իսկ մինչև մեկ տարին լրանալը՝ միայն իր համաձայնությամբ). ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված փոխադրման դեպքերը սահմանվում են Կառավարության որոշմամբ.
    2) բաժնի պետի, բաժնի պետի տեղակալի, բաժանմունքի պետի պաշտոնում առավելագույնը հինգ տարի ծառայելուց հետո՝ պարտադիր ռոտացիայի կարգով.
    3) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում ավելի ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.
    4) զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ կամ ավելի ցածր պաշտոնի՝ առողջական վիճակից ելնելով` բժշկական եզրակացության հիման վրա.
2. Հարկադիր կատարողն իր դիմումի համաձայն կարող է փոխադրվել իր զբաղեցրած պաշտոնին հավասարազոր կամ ցածր այլ պաշտոնի, այդ թվում՝ ծառայության այլ վայր.
3. Հարկադիր կատարողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի հղիության կամ ծննդաբերության արձակուրդում գտնվելու, ինչպես նաև ծառայողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու, հարկադիր կատարողի լիազորությունները կասեցվելու դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցնել այլ բաժնի (բաժանմունքի) հավասարազոր պաշտոն զբաղեցնող հարկադիր կատարողը կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնող հարկադիր կատարողը՝ վերջինիս իր համաձայնությամբ տվյալ պաշտոնին փոխադրելով, կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով.
4. Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակված անձը, սույն օրենքի իմաստով, համարվում է հարկադիր կատարող, և նրա նկատմամբ կիրառվում են հարկադիր կատարողի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև սոցիալական երաշխիքները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  16

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերի վերացման դեպքում փոխադրված ծառայողը շարունակում է ծառայել իր նախկին պաշտոնում, իսկ վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների և (կամ) հարկադիր ծառայության պաշտոնների կրճատման և (կամ) հաստիքների առավելագույն քանակի կրճատման հետևանքով նախկին պաշտոնում ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում իր համաձայնությամբ նշանակվում է հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի, իսկ հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի նշանակվելու անհնարինության դեպքում ազատվում է հարկադիր կատարման ծառայությունից: