Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 24 Նախաորակավորման ընթացակարգերը. 1. Նախաորակավորման ընթացակարգ կազմակերպելու դեպքում` 1) այդ մասին հրապարակվում է նախաորակավորման հայտարարություն. 2) խորհրդատվական ծառայության, երկու փուլով մրցույթի կամ փակ նպատակային մրցույթի կիրառման դեպքում նախաորակավորման հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետն առնվազն 15 օրացուցային օր է, որը հաշվարկվում է նախաորակավորման հայտարարության հրապարակման օրվանից. 3) եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորի ութսունապատիկը, կամ գնումը կատարվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերում նշված պատվիրատուների կողմից, կամ արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, և սույն մասի 2-րդ կետով նախատեսված ժամկետի կիրառումը անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել, ապա նախաորակավորման հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետն առնվազն հինգ օրացուցային օր է, որը հաշվարկվում է նախաորակավորման հայտարարության հրապարակման օրվանից. 2. Նախաորակավորման հայտարարությունը հրապարակվում է տեղեկագրում և պարունակում է հետևյալ տեղեկությունները. 1) պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը. 2) գնման ընթացակարգի ծածկագիրը. 3) մասնակիցների նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունքի մասին հայտարարությունը. 4) լեզուն կամ լեզուները, որոնցով պետք է ներկայացվեն նախաորակավորման հայտերը. 5) պայմանագրի և գնման առարկայի բնութագրերի բովանդակության համառոտ և հստակ շարադրանքը. 6) նախաորակավորման հայտի պատրաստման և ներկայացման կարգը, այդ թվում` ձևն ու վայրը, ներկայացման վերջնաժամկետը. 7) մասնակցի` մասնակցության իրավունքին և որակավորմանը ներկայացվող պահանջները և դրանց գնահատման կարգը. 8) նշում այն մասին, որ տվյալ գնման գործընթացի նկատմամբ կիրառվում են Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրի դրույթները, եթե գնման գինը գերազանցում է այդ համաձայնագրով սահմանված շեմերը, և գնման գործընթացը կազմակերպվում է երկու փուլով մրցույթի ընթացակարգով. 9) այլ անհրաժեշտ պահանջներ, որոնք վերաբերում են նախաորակավորման ընթացակարգին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 24 3. Մասնակիցն իրավունք ունի նախաորակավորման հայտի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ գրավոր պահանջելու նախաորակավորման հայտարարության պարզաբանում: Հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրվում է գրավոր` հարցումն ստանալու օրվան հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում: Որևէ մասնակցի տեղեկություն տրամադրելու դեպքում պատվիրատուն պետք է ապահովի այդ տեղեկության մատչելիությունը բոլոր հնարավոր մասնակիցների համար: Հարցման և պարզաբանումների բովանդակության մասին հայտարարությունը հրապարակվում է տեղեկագրում` հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրելու օրը, առանց նշելու հարցումը կատարած մասնակցի տվյալները, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում հարցման և պարզաբանումների բովանդակության մասին պարզաբանումը տրամադրվում է հրավեր ստացած մասնակիցներին: Պարզաբանում չի տրամադրվում, եթե հարցումը կատարվել է սույն հոդվածով սահմանված ժամկետի խախտմամբ, ինչպես նաև եթե հարցումը դուրս է նախաորակավորման հայտարարության բովանդակության շրջանակից: Ընդ որում, մասնակիցը պարզաբանում չտրամադրելու հիմքերի մասին գրավոր ծանուցվում է հարցումն ստանալու օրվան հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում. 4. Նախաորակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն երկու աշխատանքային օր առաջ նախաորակավորման հայտարարության մեջ կարող են կատարվել փոփոխություններ: Փոփոխություն կատարելու դեպքում` 1) այդ մասին տեղեկությունները շրջանառվում են նույն եղանակով, ինչպես որ շրջանառության մեջ է դրվել նախաորակավորման սկզբնական հայտարարությունը. 2) նախաորակավորման հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը հաշվվում է այդ փոփոխությունների մասին տեղեկագրում հայտարարության հրապարակման օրվանից. 5. Փոփոխություններ կատարելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ընթացքում փոփոխություն կատարելու մասին հայտարարություն է հրապարակվում տեղեկագրում. 6. Նախաորակավորման հայտարարությամբ սահմանված կարգով գնահատվում է մասնակցի հայտը` գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորումը, կազմվում է նախաորակավորված մասնակիցների ցուցակ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 24 7. Գնման գործընթացին հետագա մասնակցության իրավունք են ստանում նախաորակավորված մասնակիցները. 8. Եթե երկու փուլով մրցույթի անցկացման նպատակով կազմակերպված նախաորակավորման ընթացակարգին հայտ է ներկայացրել մինչև երեք մասնակից, ապա գնահատող հանձնաժողովի որոշմամբ կարող է` 1) նախաորակավորման հայտարարությունը վերահրապարակվել. 2) կազմակերպվել նախաորակավորման նոր ընթացակարգ. 3) նախաորակավորման ընթացակարգը չկայացած հայտարարվել. 4) շարունակվել գնման գործընթացը: |